Աննա Հակոբյան
Կրթություն
2007 - 2009 թթ. Երևանի Պետական Համալսարանի, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի, անգլիական բանասիրության ամբիոնի հայցորդ
2004 - 2006 թթ. Երևանի Պետական Համալսարան, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, բանասիրության մագիստրոս
2000 - 2004 թթ. Երևանի Պետական Համալսարան, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, բանասիրության, մանկավարժության բակալավր (դիպլոմ գերազանցության)

Գիտական աստիճաններ և կոչումներ
2009 թ. «Պաշտոնական խոսքն իբրև ոճակառուցվածքային հատկանիշների ուրույն համակցություն, (ամերիկյան սահմանադրության լեզվական նյութի հիման վրա)», բանասիրական գիտությունների թեկնածուի վկայագիր շնորհված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի կողմից Երևանի Պետական Համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ

Մասնագիտական գործունեություն
2006 - 2009 թթ. Երևանի պետական համալսարանի, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի, անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս
2009 թ-ից Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի, անգլիական բանասիրության ամբիոնի ասիստենտ

Դասավանդվող առարկաներ
Անգլերեն լեզու, քերականություն, հնչյունաբանություն, գրավոր խոսք, մամուլ, մեթոդաբանություն.

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներ
Գործառական ոճագիտություն. իրավական փաստաթղթերի լեզվաոճական առանձնահատկությունները.

Օտար լեզուներ
Ռուսերեն, անգլերեն, իտալերեն (գերազանց)

Միջազգային գիտաժողովների մասնակցություն
16-19/ Հոկտեմբեր/ 2007 թ. «Շարահյուսական ոճական հնարները սահմանադրության տեքստում», Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողով, Երևան, Թեզիսների Ժողովածու, էջ 124-125

Պատվոգրեր
Պատվոգիր - 2002թ. Դեկտեմբերի 2-ին Հայաստանում Միացյալ Նահանգների Դեսպանատան Հասարակական Կապերի բաժնի կողմից կազմակերպված մրցույթին Լավագույն Ակնարկագիր (Best Essay Writer) մրցանակին արժանանալու համար
Պատվոգիր - 2000թ. Ապրիլի 15-ին Երևանի պետական համալսարանի, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանչական բաժնի ամենամյա մրցույթին Լավագույն Թարգմանություն մրցանակին արժանանալու համար
Աննա Հակոբյան