Արա Գաբուզյան
Կրթություն
1986 - 1989 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1980 - 1986 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ (գերազանցության դիպլոմով),

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գիտական ատենախոսության թեմա
թեկնածուական – «Պաշտոնեական հանցագործություններ. սուբյեկտիվ կողմի կրիմինալոգիական և քրեաիրավական ասպեկտներ», ԺԲ.00.05 (Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք) մասնագիտությամբ, ՌԴ ԳԱԱ Պետության և իրավունքի ինստիտուտ, 1995թ.
Դոկտորական – «Հանցավորության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում անցումային ժամանակաշրջանում», ԺԲ.00.05 (Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք) մասնագիտությամբ, ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող, իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհուրդ, 2008թ.

Գիտական ետազոտությունների շրջանակ
Հանցավորության զարգացման միտումներ, կոռուպցիոն հանցավորություն, հանցավոր վարքագծի մոտիվացիա, մեղքի հիմնախնդիրներ:

Կարդացվող դասընթացներ
Քրեական իրավունք (Ընդհանուր մաս), Կրիմինալոգիա, Հանցավոր վարքագծի մոտիվացիա, Կրիմինալոգիական տեսություններ

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2012 թ–ից առայսօր ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր
2000 թ–ից առայսօր ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ
1995 - 2011 թթ. ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ
1989 - 1999 թթ. ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
Իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ.00.05) անդամ

Մասնակցությունը խմբագրակազմերին
«Բանբեր Երևանի համալսարանի» «Իրավագիտություն» շարքի պատասխանատու խմբագիր

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
ՀՀ Իրավաբանների միության անդամ

Պարգևներ/կոչումներ
ՀՀ վաստակավոր իրավաբան

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն

(+374 60) 71-02-51
(ներքին 12-51)
Արա Գաբուզյան