Արամ Մանասելյան
Կրթություն
Ֆիզիկայի ֆակուլտետ, Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն, ԵՊՀ
1996 - 2000 թթ. բակալավրի դիպլոմ գերազանցությամբ
2000 - 2002 թթ. մագիստրոսի դիպլոմ գերազանցությամբ
2002 - 2005 թթ. ասպիրանտուրա կիսահաղորդիչների ֆիզիկայի բնագավառում

Գիտական աստիճան
Ֆիզ. - մաթ. գիտ. թեկնածու

Աշխատանքային փորձ
2010 թ-ից մինչ օրս գիտաշխատող, ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիա:
2010 թ-ից մինչ օրս ասիստենտ, ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն։
2008 - 2010 թթ. Հետդոկտորական աշխատանք, Մանիտոբայի համալսարան, Կանադա:
2005 - 2008 թթ. Գիտաշխատող, ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն։

Մասնագիտացում
Ցածր չափայնությամբ համակարգեր և նանոկառուցվածքներ

Մասնակցություն դրամաշնորհների
2010 - 2012 թթ. «Կիսահաղորդչային քվանտային օղակներում սպին-ուղեծրային փոխազդեցության և հիդրոստատիկ ճնշման ազդեցությունները խառնուկային վիճակների և օպտիկական հատկությունների վրա», ՀՀ ԿԳՆ ԳՊԿ (11B-1c039)
2013 - 2014 թթ. «Սպինային փոխազդեցությունները մագնիսական և ոչ մագնիսական քվանտային օղակներում և դրանց կիրառությունները» Գիտության և առաջատար տեխնոլոգիաների աջակցության հիմնադրամ (NFSAT)
2014 - 2015 թթ. «Մագնիսական և ոչ մագնիսական քվանտային օղակներում սպինային փոխազդեցությունները և դրանց կիրառությունները» Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ (ANSEF)
2014 - 2015 թթ. «Սպինային փոխազդեցությունները մագնիսական և ոչ մագնիսական քվանտային օղակներով կառուցվածքներում և դրանց կիրառությունները», ՀՀ ԿԳՆ ԳՊԿ. (13YR-1C014)

Պարգևներ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի մրցանակ լավագույն ասպիրանտ անվանակարգում (2005թ.)

amanasel@ysu.am
Արամ Մանասելյան