Արամայիս Ավագյան
Ծնվել է 1942 թ. Իրանում` Արակում:

1966 թ. ավարտել է ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետը, ծառայել է բանակում:

Աշխատել է ՀՀ երկրաբանական վարչությունում որպես գեոմորֆոլոգ: 1969-2013 թթ աշխատել է ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում:

1975 թ-ին պաշտպանել է թեկնածուական թեզ: 1988-1989 թթ. ուսանել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի դոկտորանտուրայում: 2001 թ.-ին պաշտպանել է դոկտորական թեզ:

Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական աշխատությունների, այդ թվում մենագրությունների, բուհական և դպրոցական դասագրքերի, քարտեզների:

Գիտական աշխատանքների զգալի մասը վերաբերվում է բնական ռեսուրսների գնահատման, բնօգտագործման, բնապահպանության, աշխարհագրական գիտության հումանիզացման հիմնահարցերին:

Դասավանդում է հետևյալ առարկաները
• Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն
• Տարածաշրջանների և պետությունների ռեգիոնալ աշխարհագրություն
• Տնտեսական և սոցիալական աշխարհագրություն
• Քաղաքական աշխարհագրություն
• Մագիստրաոտուրա
• Բնապահպանության հումանիստական սկզբունքները
• Մագիստրոսական ծրագրի և գիտական սեմինարի ղեկավարում
• Մագիստրոսական ծրագրի ղեկավարում

Ամուսնացած է, ունի 1 զավակ:
Արամայիս Ավագյան