Արման Եղիազարյան
Կրթություն
Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (1994 - 1999 թթ.)

Գիտական աստիճան
պատմական գիտությունների թեկնածու (2006 թ.)
պատմական գիտությունների դոկտոր (2012 թ.)

Գիտական կոչում
դոցենտ (2013 թ.)
պրոֆեսոր (2020 թ.)

Զինվորական ծառայություն
Հայաստանի Հանրապետության զինված ուժեր (1999 - 2001 թթ.)

Աշխատանքային փորձ
ԵՊՀ, «Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի» կրտսեր գիտաշխատող (2005 - 2008 թթ.)
Արմավիրի «Արարատ» համալսարանի դասախոս (2006 - 2010 թթ.)
Հրազդանի հումանիտար համալսարանի դասախոս (2006 - 2007 թթ.)
ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի փորձագետ (2008 թ.)
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ (2008 - 2013 թթ.)
ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի դասախոս (2009 թվականից)
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս (2011 թվականից)
ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ (2013 թվականից)
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող (2017 թվականից)

Կարդացվող դասընթացներ
Հայաստանը Բագրատունյաց դարաշրջանում
Կիլիկիայի հայկական պետությունը և մերձավորարևելյան տարածաշրջանը
Սփյուռքագիտություն մասնագիտության արդի խնդիրները
Սփյուռք-հայրենիք հարաբերությունները
Ռազմավարական և իրավիճակային վերլուծություն
Միջազգային հարաբերությունների տարածաշրջանային համակարգեր

Մասնագիտական անդամակցություն
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 004 (Հայոց պատմություն) մասնագիտական խորհուրդ, խորհրդի անդամ (2013 թվականից)

Պարգևներ
ՀՀ վարչապետի շնորհակալագիր` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար (2011 թ.)
ՀՀ ԳԱԱ «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ, «Պատմություն» անվանակարգի հաղթող (2011 թ.)
Հասարակական գիտությունների ոլորտի` միջազգային ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների խրախուսման ծրագրի հաղթող (2011 թ.)
ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ (2016 թ.)

Լեզուների իմացություն
հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն
Արման Եղիազարյան