Արմինե Զոհրաբյան
Կրթություն
1975 - 1980 թթ. Երևանի պետ. համալսարանի պատմության ֆակուլտետ
2000 - 2004 թթ. ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրութան ինստիտուտում հայցորդ, հնագիտություն

Գիտական աստիճան
2004 թ. «Հայաստանի դրամական տնտեսությունը III-X դարերում (սասանյան, արաբական շրջան)», ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրութան ինստիտուտ, պատմական գիտությունների թեկնածու, 007 մասնագիտական խորհուրդ:

Աշխատանքային փորձ
1980 թ-ից առ այսօր Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտության բաժնում որպես գիտ աշխատող:
1988 թ-ից առ այսօր թանգարանի թանկարժեք մետաղների ֆոնդի պատասխանատու:
2009 թ-ից առ այսօր թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչի:
1999 - 2009 թթ. ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրութան ինստիտուտ, գիտ.աշխատող
1999 - 2007 թթ. Երևանի պետ. համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության, հնագիտության և ազգագրության ամբիոնների դասախոս
2007 թ-ից առ այսօր մշակութաբանության ամբիոնի դասախոս:
2000 թ-ից առ այսօր ՀՀ Մշակույթի նախարարության Փորձագիտական կենտրոնի փորձագետ:
2006 թ-ից առ այսօր ՀՀ Արդարադատության նախարարության «Փորձագիտական հանրապետական կենտրոնի» փորձագետ

Կարդացվող դասընթացներ
Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջնադարյան մշակույթ, Մշակութաբանությանը հարակից գիտակարգեր (դրամագիտություն, կնիքագիտություն, հերալդիկա)։

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Մերձավորարևելյան և հայ միջնադարյան մշակույթ (արհեստներ, առևտուր, մշակութային կապեր)
Դրամագիտություն, Զինանշանի և պարգևների պատմություն

Մասնակցությունը դրամաշնորհների
2004 թ. Հռոմի Istituto Italiano di Numismatica-ի, “From denarius to dinar: the impact of the Roman golden coinage on the East” գիտածողովին մասնակցելու

Մասնակցությունը պեղումների
1988 - 1991 թթ. Դվինի արշավախումբ
2009 թ. Եղեգիսի արշավախումբ

Մասնակցությունը միջազգային ցուցահանդեսների
2009 թ. Դամասկոս, Հայ-արաբական պատմական կապեր
2007 թ. Մարսել, Հայ դրի պատմություն
2007 թ. Փարիզ, Սուրբ Հայաստան
2002 թ. Լեյդեն, Գանձեր Հայաստանից

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն (բառարանով)
Արմինե Զոհրաբյան