Արտակ Խաչատրյան
Կրթություն, գիտական աստիճաններ և կոչումներ
1974 - 1979 թթ. Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժին
1992 թ. հոկտեմբեր - 1993 թ. ապրիլ Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոց, Սոցիալական աշխատանքի և վարչարարության ֆակուլտետ, վերապատրաստման ծրագիր
2001 թ. մարտ, Ստոկհոլմի սոցիալական գիտությունների համալսարան, Վերապատրաստման ծրագիր

Գիտական աստիճան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու` 1989 թ. մայիս, թեմա` «Հասարակության, ընտանիքի և անհատի պրոֆկողմնորոշիչ գործունեությունը. Սոցիոլոգիական վերլուծություն», Թբիլիսիի պետական համալսարանի մասնագիտական խորհուրդ

Մասնագիտական գործունեություն
2006 թ-ից այժմ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ
2005 թ-ից այժմ ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ
1986 - 2004 թթ. ԵՊՀ Սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ, դոցենտ
1980 - 1986 թթ. ԵՊՀ Սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող

Կարդացվող դասընթացներ
Մասնագիտության արդի հիմնախնդիրները (մագիստրատուրա)
Սոցիալական աշխատանքի հիմունքներ (բակալավրիատ)
Հասարակություն և հանցագործություն (մագիստրատուրա)
Հետազոտական մեթոդները սոցիալական աշխատանքում(բակալավրիատ)

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
ՀՀ-ում սոցիալական աշխատանքի ինստիտուտավորման գործընթացը
Սոցիալական աշխատանքը և հասարակության սոցիալական մշակույթը
Կրթության սոցիոլոգիա

Լեզուներ
Ռուսերեն (ազատ), անգլերեն (միջին)
Արտակ Խաչատրյան