Արթուր Աթանեսյան
Կրթություն
2010 - քաղաքական գիտությունների դոկտոր, թեմա` «Կոնֆլիկտային հաղորդակցությունները և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները», ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվ. Ազգային Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 մասնագիտական խորհուրդ
1998 - 2001 թթ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, ասպիրանտուրա «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ: Քաղաքական գիտությունների թեկնածու (2001), թեմա` «Հիմնավորումը քաղաքական որոշումներում», ՀՀ ԲՈՀ-ի 013 մասնագիտական խորհուրդ
1993 - 1998 թթ. Երևանի պետական համալսան, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժին

Մասնագիտական գործունեություն
2020 – Ֆուլբրայթ ծրագրի գիտնական-հետազոտող, ԱՄՆ Մերիլենդի համալսարանի սոցիոլգիայի ֆակուլտետի ռազմական սոցիոլոգիայի կենտրոն
2018 – Տամպերե համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, Ֆինլանդիա
2016 – Համբուրգի համալսարանի Խաղաղության և անվտանգության հետազոտությունների ինստիտուտի գիտնական-հետազոտող, Գերմանիա
2016 – Սապիենցա համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, Իտալիա
2013 – Ուրալի Դաշնային համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, Եկատերինբուրգ, ՌԴ
2012 – Կարագանդայի պետական տեխնիկական համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, Ղազախստան
2008 - այժմ` ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
2008 – վերապատրաստման ծրագրի ունկնդիր, Միջազգային իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեռի դպրոց, Թավթս համալսարան, ԱՄՆ: Ասո Թավիթյանի հիմնադրամ:
2007 - ԱՄՆ Կառավարության Ֆուլբրայթ ծրագիր կարճաժամկետ վերապատրաստման մասնակից, ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Համալսարանի Ուոլքերի անվան Միջազգային հարաբերությունների ինստիտուտ
2005 - 2008 ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ
2005 - 2008 ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ
2001 - 2005 ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ

Կարդացվող դասընթացներ
Հաղորդակցություններ և հակամարտություն
Հաղորդակցությունների և ԶԼՄ սոցիոլոգիա
Քաղաքական սոցիոլոգիա

Լեզուներ
Ռուսերեն (ազատ), անգլերեն (ազատ), գերմաներեն (միջին)

Մասնագիտական անդամակցություն
Քաղաքական գիտության հայաստանյան ասոցիացիայի հիմնադիր անդամ
Հայոց Փիլիսոփայական ակադեմիայի անդամ
Բանբեր Երևանի համալսարանի, Սոցիոլոգիա ամսագրի խմբագիր
«Պատմական և սոցիալ-մանկավարժական միտքը» գիտական ամսագրի (ՌԴ ԲՈՀ) խմբագրական խորհրդի անդամ
«Ժամանակակից եվրասիական հետազոտություններ» գիտական ամսագրի («Современные евразийские исследования», ՌԴ) խմբագրական խորհրդի անդամ

Պարգևներ
Դավիթ Անհաղթի անվան մեդալ
Դրաստամատ Կանայանի անվան մեդալ, ՀՀ Պաշտպանության նախարարություն

Էլ. փոստ
atanesyan@ysu.am
Արթուր Աթանեսյան