Արթուր Նիկողոսյան
Կրթություն
1959-1964թթ., Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ, ֆիզիկոս,
1966-1969թթ., Բյուրականի աստղադիտարան, ասպիրանտ

Գիտական աստիճան
Թեկնածուական թեզ – «Ճառագայթման տեղափոխման տեսության որոշ ոչ գծային խնդիրներ», 1970թ., Երևանի պետական համալսարան
Դոկտորական թեզ – «Սպեկտրալ գծերի առաջացումը ըստ հաճախականություն-
ների և ուղղությունների վերաբաշխման ընդհանուր օրենքների դեպքում», 1986թ., Լենինգրադի պետական համալսարան

Աշխատանքային փորձ
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում` 1965-1966թթ., 1969 -1974թթ – կրտսեր գիտաշխատող, 1974-1983թթ. – ավագ գիտաշխատող, 1983 -1987թթ. – լաբորատորիայի վարիչ, 1987 – 2006թթ. առաջատար գիտաշխատող, 2006թ.- մինչ այժմ – գլխավոր գիտաշխատող:
Համատեղությամբ` Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ամբիոն,1965-1994թթ., 2006թ. - մինչ այժմ - ավագ դասախոս
Ֆրանսիա, Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտ և Մեդոնի աստղադիտարան, 1980, 83, 94, 95, 96, 97, 98, 99, 2006, 2007 թթ., Ռումինիա, Բուխարեստի աստղադիտարան, 1997 թ.

Կարդացվող դասընթացներ
Տեսական աստղաֆիզիկա, Միգամածությունների ֆիզիկա
Գիտական հետաքրքրությունների շրջանակը Աստղային մթնոլորտներ, Ճառագայթման տեղափոխման տեսություն, բռնկվող աստղեր, միգամածություններ, պայծառ կապույտ փոփոխականներ, անկայուն երևույթներ Արեգակի մթնոլորտում

Մասնակցությունը դրամաշնորհների
1996-1998, NATO grant CRG 960346
2007-2008, INTAS grant, Ref. No. 06-1000017-9041

Մասնագիտական անդամակցություն
Միջազգային աստղագիտական միության անդամ (հանձնաժողով 36, Աստղային մթնոլորտներ),
Եվրոպական աստղագիտական միության անդամ,
Եվրոասիական աստղագիտական միության անդամմ
«Աստղաֆիզիկա» միջազգային գիտական հանդեսի խմբագրի տեղակալ,
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի «Աստղագիտություն» մասնագիտական խորհուրդի նախագահի տեղակալ

Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Լեզուներ
Ռուսերեն, անգլերեն, գերմաներեն
Արթուր Նիկողոսյան