Աշոտ Հայրունի
Կրթություն
1981 - 1986 թթ. ԵՊՀ, բանասիրության ֆակուլտետ
1983 - 1985 թթ. ԵՊՀ, հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ
1987 - 1991 թթ. ԵՊՀ, ասպիրանտուրա

Գիտական աստիճան
Թեկնածուական – «Րաֆֆին քննադատ և հրապարակախոս», 1991 թ., ԵՊՀ:
Դոկտորական – «Դր. Յոհաննես Լեփսիուսի և նրա «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության հայանպաստ գործունեությունը», 2003 թ., ԵՊՀ:

Աշխատանքային փորձ
1986 - 1990 թթ. ՀՀ Վարդենիսի շրջանի տեղական ռադիոհաղորդումների խմբագիր:
1990 - 1994 թթ. Բաժնի վարիչ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խբագրությունում:
1993 թ. Եռամսյա գիտահրապարակախոսական գործունեություն Գերմանիայում՝«Westfalenpost» պարբերականում:
1994 - 1996 թթ. Երրորդ քարտուղար ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչությունում;
1995 թ. Եռամսյա դիվանագիտական կուրսեր Գերմանիայում (Բոնն, Բեռլին):
1997 թ. Յոթամսյա գիտահետազոտական գործունեություն Գերմանիայում՝ Հալլեի Մարտին Լութերի անվան համալսարանում:
1998 - 2008 թթ. Գիտա-դասախոսական գործունեություն Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում:
2000 թ. Եռամսյա գիտահետազոտական գործունեություն Գերմանիայում՝ Բոխումի համալսարանում:
2004 թ-ից առայսօր Գիտա-դասախոսական գործունեություն Երևանի պետական համալսարանում:

Կարդացվող դասընթացներ
Հայոց պատմություն (ընդհանուր դասընթաց), Կայսերական Գերմանիայի արևելյան քաղաքականությունը և Հայկական հարցը (հատուկ դասընթաց), Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը (հատուկ դասընթաց), Հայ կամավորական ջոկատներն առաջին աշխարհամարտի շրջանում (հատուկ դասընթաց), Խորհրդային Հայաստանի տեղը և դերը հայոց պատմության մեջ (հատուկ դասընթաց):

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայկական հարցի պատմություն, Հայոց ցեղասպանության պատմություն, Հայոց ցեղասպանությունը գերմանա-թուրքական հարաբերությունների համատեքստում, Հայկական հարցը Գերմանիայի և եվրոպական մյուս մեծ պետությունների արտաքին քաղաքականության մեջ: Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականությունը:

Մասնակցությունը դրամաշնորհների
1997 թ. Դրամաշնորհ Գերմանիայի՝ «Գիտությունների գերմանական ակադեմիաների համաժողով» (Akademienkonferenz) կազմակերպության կողմից գիտահետազոտական աշխատանքի վարման համար:
2000 թ. Դրամաշնորհ Գերմանիայի՝ «Փոխանակությունների գերմանական ակադեմիական հաստատություն» (DAAD) կազմակերպության կողմից գիտահետազոտական աշխատանքի վարման համար:
2001 թ. Դրամաշնորհ Մյունխենի Հայկական հարցերի հաստատության կողմից մենագրության հրատարակման համար:
2002 թ. Դրամաշնորհ գերմանական «Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի» (Friedrich Ebert-Stiftung) կողմից մենագրության հրատարակման համար:
2009 թ. Դրամաշնորհ Կալիֆոռնիայի «Գիտության, կրթության և մշակույթի զարգացման գործիչներ» (SSECD) կազմակերպության կողմից գիտահետազոտական աշխատանքի վարման և մենագրության հրատարակման համար:

Լեզուներ
Հայերեն, գերմաներեն. ռուսերեն
Աշոտ Հայրունի