Աշոտ Մելքոնյան
Կրթություն
1977 - 1982 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ
1982 - 1985 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ասպիրանտուրա

Գիտական աստիճան
1989 թ. Պատմական գիտությունների թեկնածու
2002 թ. Պատմական գիտությունների դոկտոր

Աշխատանքային փորձ
1986 թ-ից աշխատանքի է անցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում
2002 թ-ից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն է
2002 թ-ից դասավանդում է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնում
2004 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում

Կարդացվող դասընթացներ
Հայոց պատմություն, Հայաստանի պատմական ժողովրդագրություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Արևմտյան Հայաստանի, հայկական հարցի, հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերը: Նա 11 գրքի և ավելի քան 150 գիտական հոդվածի հեղինակ է

Մասնագիտական անդամակցություն
Գլխավորում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական և պատմության ինստիտուտում գործող 004 Հայոց պատմության մասնագիտական խորհուրդները, ԵՊՀ խորհրդի, պատմության ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի,
Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտական խորհուրդների և մի քանի գիտական հանդեսների (Լրաբեր հասարակական գիտությունների, Կանթեղ, Բանբեր Հայաստանի արխիվների և այլն) խմբագրակազմերի անդամ է

Լեզուները
Հայերեն, ռուսերեն, վրացերեն, գերմաներեն

Պարգևներ
ՀՀ նախագահի 2003 թ. հոկտեմբերի 8-ի հրամանագրով Աշոտ Մելքոնյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի», իսկ 2005 թ. ՀՀ վարչապետի հրամանով
Հայոց ցեղասպանության 90-ամյակի միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար մեդալներով
Պարգևատրվել է նաև այլ մեդալներով (ԵՊՀ, Երևանի բժշկական և մանկավարժական համալսարանների ոսկե, Գարեգին Նժդեհ, Ֆրիտյոֆ Նանսենի, Ակսել Բակունցի անվան մեդալներ)
2009 թ. օգոստոսին նրան շնորհվել է Ախալքալաքի պատվավոր քաղաքացու կոչում
Աշոտ Մելքոնյան