Դավիթ Խաչատուրյան
Կրթություն
2011 թ. Վաշինգտոն, ԱՄՆ՝ «Հարավային Կովկասը անկախությունից 20 տարի անց» գիտաժողով Միջազգային խաղաղության Կարնեգիի հիմնադրամում, «Մարդու իրավունքներ և իրավունքի գերակայություն. որքանով են մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը երաշխավորված և ապահովված»
2011 թ. Օրանժ կոմսություն, Կալիֆորնիա, ԱՄՆ՝ «Ուսումնական այց ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման շրջանակներում»
2008 թ. Քիշնև, Մոլդովա՝ «Պայքար երեխաների շահագործման դեմ. միջազգային գիտագործնական համաժողով»
2007 թ. Թբիլիսի, Վրաստան՝ «Փողերի լվացման դեմ պայքարը Հարավային Կովկասում»
2007 թ. Վաշինգտոն և Արևմտյան Վիրջինիա՝ «Ընտրակեղծիքների և հարակից կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը ԱՄՆ-ում», ԱՄՆ Կառավարության ֆինանսավորմամբ
2005 թ. Մոնրեալ, Կանադա` «Դատական հաշտարարություն»` գիտաժողով ԵԽ անդամ երկրների գերագույն դատարանների նախագահների, ուսումնական կենտրոնների ղեկավարների և քաղաքականություն մշակողներ համար
2005 թ. Չակվի, Վրաստան` «Փոխադարձ իրավական համագործակցությունը Հարավային Կովկասում»
2005 թ. Թբիլիսի, Վրաստան` «Դատական անկախության և պատասխանատվության հարցերով տարածաշրջանային սեմինար»` (ՀՀ պատվիրակության խոսնակ)
2004 թ. Երևան, Հայաստան, Երկշաբաթյա դասընթաց՝ «Կարողությունների հզորացումը միջազգային հարաբերություններում. Մարդու իրավունքների միջազգային և մարդասիրական իրավունք», Ժնեևի միջազգային հետազոտությունների ինստիտուտի կազմակերպմամբ և Շվեյցարիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ
2002 թ. Ստրասբուրգ, Ֆրանսիա, Խորհրդակցություններ՝ «Դատավորների անկախության, արդյունավետության և դերի վերաբերյալ միջազգային չափորոշիչները»` Եվրոպայի դատավորների վերապատրաստման հարցերի պատասխանատուների հետ
1997 – 2000 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1992 – 1997 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (գերազանցությամբ)

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու,ասիստենտ

Գիտական ատենախոսության թեմա
«Независимость судей в Республике Армения: судоустройственные и уголовно-процессуальные гарантии» (ռուս. լեզվով), 2000թ., ի.գ.թ., ԺԲ.00.04 «Դատական իրավունք-դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն»

Գիտական հետազոտությունների շրջանակ
Դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով և այլ միջազգային փաստաթղթերով տրամադրված երաշխիքների իրացման տեսանկյունից, դատական իշխանության իրավափիլիսոփայական և ինստիտուցիոնալ հիմքերը, ՀՀ միջազգային պարտավորությունների իրականացման նորմատիվ և իրավակիրառ հարցերը՝ կոռուպցիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարի բնագավառում։

Կարդացվող դասընթացներ
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշները քրեական դատավարությունում,Իրավաբանի մասնագիտական հմտություններ

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2016 թ–ից առայսօր Փաստաբանական դպրոցի դասախոս
2015 թ–ից առայսօր Եվրոպական Միության GSP+համակարգի մշտադիտարկման ծրագրի փորձագետ
2013 թ–ից առայսօր ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտ
2014 թ. ՀՀ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, դասախոս
2008 - 2010 թթ. դասավանդում ՀՀ դատախազության դպրոցում (Ապացուցողական իրավունքի և արդարացի դատաքննության իրավունքի հարցեր` ըստ ՄԻԵԿ-ի)
2006 - 2013 թթ. ԱՄՆ դեսպանատան՝ 2006թ. մարտից մինչև դեկտեմբեր ամիսը՝ որպես ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի օգնական
2007 - 2013 թթ. ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավական հարցերի մասնագետ։
2003 - 2006 թթ. ՄԱԿ-ի և Եվրոպական Միության կողմից իրականացվող Հարավային Կովկասում թմրամիջոցների դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրում՝ որպես Հայաստանում ազգային իրավական փորձագետ, իրավական օժանդակության ծրագրի ղեկավար:
2004 թ. մասնակցություն ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին` ԳՐԵԿՈ-ի (Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբ, GRECO) 1-ին Ազգային զեկույցի նախապատրաստմն աշխատանքային մակարդակով համակարգում, փորձագետ ներկայացրել քրեական իրավունքի և դատավարության հարցերով:
2004 թ. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս՝ (Проблемы предварительного следствия, Защитник и обвиняемый в уголовном процессе հատուկ կուրսեր)
2001 - 2002 թթ. Տեղեկատվության ազատության կենտրոնի փորձագետ:
2000 - 2005 թթ. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի (ԴՆԽ)՝ ՀՀ Դատական ուսումնական կենտրոնի Խորհրդատու, ապա ԴՆԽ ավագ խորհրդատու, իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ։

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
Փաստաբանների պալատի անդամ՝ 2016 թ-ից

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
- Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Տնօրենների Խորհրդի նախագահ՝ 2015 թ-ից

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն

(+374 60) 71-02-46 (ներքին 12-46)
Դավիթ Խաչատուրյան