ԴԵՐԵՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ
Ծնվել է 1910թ.Արևմտյան Հայաստանի Հին Բայազետ քաղաքում: 1915թ-ին ընտանիքը գաղթել է Հ այաստան:

1928թ-ին ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1929-30թ. ուս.տարում ընդունվում իսկ 1931-32 ուս.տարում ավարտում է քիմիական ֆակուլտետի լրիվ կուրսը և նույն տարի ընդունվում Երևաանի պետական համալսարանի սպիրանտուրա:

1932-33թթ-ին Դ.Մարուխյանը եղել է պետհամալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան:

1933-34թթ. Դ.Մարուխյանը գործուղվել է Լենինգրադ՝ ԽՍՀՄ ԳԱ ասպիրանտուրա իսկ 1934-35թթ. ուսանել է Մոսկվայի ՍՍՀՄ ԳԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրայում ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, քիմ.գիտ.գոկտոր պրոֆեսոր Ի.Ի.Չերնյաևի ղեկավարությամբ, որտեղ էլ 1935թ-ին պաշտպանում է թեկնածուական թեզը «Երկվալենտ պլատինի պիրիդինային կոմպլեքս միացությունների մասին» («О пиридиновых комплексных соединениях двухвалентной платины») թեմայով՝ ՍՍՀՄ Ժողկոմխորհին կից բարձրագույն որոկավորման հանձնաժողովի կողմից Մարուխանին շնորհվում են քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը ու դոցենտի և ավագ գիտ.աշխատողի գիտական կոչումները:

1936թ. Ասպիրանտուրայի ավարտից հետո Դ.Մարուխյանը վերադառնում է ԵՊՀ՝ եղել է քիմիայի ֆակուլտետի անօրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ և ՍՍՀՄ ԳԱ Քիմիայի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ավագ գիտ.աշխատող:

1937թ. նշանակվում է ԽՍՀՄ ԳԱ Քիմիայի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն և զուգահեռ 1937-50թթ. նշանակվում է պետհամալսարանի քիմիական ֆակուլտետի դեկան և անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչը:

1944թ-ին Մոսկվայում Դ.Մարուխյանը պաշտպանում է «Միավալենտ պղնձի կոմպլեքսներ» («Комплексы одновалентной меди») թեմայով դոկտորական թեզը և ՍՍՀՄ Ժողկոմխորհին կից ԲՈՀ-ի կողմից ստանում է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում:

Դ.Հ.Մարուխյանը Հայաստանում կոմպլեքս միացությունների քիմիայի հիմնադիրներից է, շուրջ 15 գիտական աշխատությունների և հայտնագործությունների հեղինակ է: Մեծ ներդրում է ունեցել երկվալենտ և քառավալենտ պղնձի կոմպլեքս միացությունների, պղնձի ամինոկոմպլեքս աղերի ու պղձի աղերի անիլինային կոմպլեքսների ինչպես նաև պլատինի միացությունների հետազոտման գործում:

Դ.Հ.Մարուխյանի հետազոտական գործը շարունակեցին իր աշակերտները, ասպիրանտները՝ Ավագյան Ս.Ն., Չիտչյան Գ.Ա., Մխիթարյան և ուրիշներ:

Դ.Մարուխյանը պարգևատրվել է ՀՍՍՀ ԳԽ և ՍՍՀՄ պարգևներով.
«Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի պատվոգիր» - 29.04.1946թ.՝ Երևանի Վ.Մ.Մոլոտովի անվան Պետական համալսարանի 25-ամյակի կապակցությամբ
«Կովկասի պաշտպանության համար» շքանշանով
«Медаль «За доблестный труд в Великой Отечественной войне 1941—1945 гг.»»

Դ. Հ. Մարուխյանը մահացել է 1950 թ-ին:
ԴԵՐԵՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ
1910-1950