ԷԴՄՈՆԴ ԱՎԵՏՅԱՆ
Լեզվաբան, փիլիսոփա,
բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր


Ծնվել է 1929թ. նոյեմբերի 10-ին Ուզբեկստանի Անդիժան քաղաքում:

1956թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: 1956-1961թթ. աշխատել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ: 1961-1964թթ. սովորել է համալսարանի ասպիրանտուրայում: 1966թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

1965-ից Էդ .Ավետյանն աշխատել է ԵՊՀ ընղհանուր լեզվաբանության ամբիոնում սկզբում որպես դասախոս, ապա` ավագ դասախոս, 1971-ից դոցենտ: Երբեք չփորձելով թաքցնել իր համոզմունքները` 1982թ. այլախոհության մեղադրանքով զրկվել է համալսարանում դասավանդելու իրավունքից: 1986-1989թթ. աշխատել է Հանրապետական ուսումնամեթոդական կաբինետում ավագ մեթոդիստի պաշտոնով: 1991-ին վերահաստատվել է էդ.Ավետյանի դասախոսելու իրավունքը,և նա շարունակել է աշխատանքը ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնում: 1992թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1994թ. ստանձնել է ամբիոնի վարիչի պարտականությունները:

Նրա գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են շուրջ քսան մեծարժեք հոդվածներում ու մենագրություններում` «Լեզվական նշանի բնույթը›› (ռուս.,Եր., 1968), «Իմաստ և նշանակություն›› (ռուս., Եր., 1979), «Նշանագիտություն և լեզվաբանություն›› (ռուս., Եր., 1989)):

Էդ.Ավետյանը հայկական նշանագիտության հիմնադիրներից է: Իր առաջին իսկ հրապարակումներով նա մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ-ի ու արտասահմանի գիտական շրջաններում: Երկարամյա դասախոսական աշխատանքի ընթացքում նա վարել է ընդհանուր լեզվաբանության, լեզվափիլիսոփայության պատմության, գեղարվեստական թարգմանության տեսության և այլ դասընթացներ:

Ուշագրավ են 1980-1990-ականներին էդ.Ավետյանի՝ մամուլում հրատարակած հրապարակախոսական հոդվածները. դրանցով հեղինակը ներկայանում է որպես անհատ և քաղաքացի: Անցած կյանքի ուղու փիլիսոփայական իմաստավորման ձգտումն է արտահայտված վերջին տարիներին լույս տեսած նրա գրքերում. «Վերադարձի օղակ›› (ռուս., Եր., 1998, 2003), «Բանտային բանաստեղծություններ›› (ռուս., Եր., 2002):

Էդ.Ավետյանը վախճանվել է 2002թ. դեկտեմբերի 6-ին Երևանում:

ԷԴՄՈՆԴ ԱՎԵՏՅԱՆ
1929-2002