Էդուարդ Շարմազանով
Կրթություն
1997 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը,
2000 թ. ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան,
2006 թ. Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:

Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածու,
Ատենախոսության թեմա` «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»

Աշխատանքային փորձ
1999 - 2002 թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում` որպես ուսուցիչ
2002 - 2005 թթ. ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ
2005 թ. մայիսին առաջադրվել է Ալավերդու քաղաքապետի թեկնածու,
2005 - 2007 թթ. ՀՀ վարչապետի օգնական:
2007 թ-ից Ազգային ժողովի պատգամավոր,
2007 - 2008 թթ. Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ,
2008 - 2012 թթ. Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ մամուլի խոսնակ:
2011 - 2012 թթ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ,
2012 թ. մայիսի 31-ից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Կարդացվող դասընթացներ
Կասպյան-սևծովյան տարածաշրջանի քաղաքական քարտեզ

Պարգևներ
2006 թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով:
2008 թ. «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
2009 թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:
2011 թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով եւ հուշամեդալով:
Էդուարդ Շարմազանով