Էլյանորա Մաթևոսյան
Կրթություն
2011թ.՝ Սինգապուրի Քաղաքացիական ծառայության ինստիտուտ, «Արդյունավետ կառավարում» մասնագիտական վերապատրաստում։
2004թ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ», հայցորդ, տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2002թ.՝ ԱՄՆ ՄԶԳ-ի Եվրասիայում ուսուցման ծրագիր, «Ջրային ոլորտի ինստիտուցիոնալ և կարգավորիչ հիմնախնդիրները» տեխնիկական համագործակցության ծրագիր, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ։
1998թ.՝ Եգիպտոսի կառավարության և Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային ինստիտուտի (RITI), «Մասնավորեցման և բարեփոխումների քաղաքականությունը» վերապատրաստման դասընթաց, Կահիրե, Եգիպտոս։
1994թ.՝ Համաշխարհային բանկի և Վիեննայի միացյալ ինստիտուտի «Շուկայական տնտեսություն և ֆինանսական վերլուծություն» դասընթաց, Կիև, ՈՒկրաինա։
1986 – 1991թթ.՝ Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտ, «Շինարարության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտություն։

Աշխատանքային փորձ
09.2019թ. – առ այսօր՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Նորարարության տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ:
10.2017թ. – 09.2019թ.՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ:
02.2016թ. – 10.2016թ., 11.2017թ. - 12.2017թ.՝ «Ղրղզստանի Հանրապետությունում պետական գույքի կառավարման բարելավման ծրագիր», Միջազգային փորձագետ:
01.2012թ. – 06.2017թ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, Մեթոդաբանության և օրենսդրության մշակման բաժնի պետ:
11.2003թ. – 01.2012թ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, Նպատակային ծրագրերի մշակման բաժնի պետ:
09.2003թ. – 03.2004թ.՝ «Ջրային ռեսուրսների դիմաց վճարների սահմանման մեթոդաբանության մշակում» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագիր, փորձագետ:
05.2003թ. – 08.2003թ.՝ «Ջրային ռեսուրսների օգտագործման համար ռեսուրսավճարի ռազմավարության մշակում՝ Ջրի ազգային ծրագրում ներառելու համար», ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագիր, փորձագիտական խմբի ղեկավար:
10.2001թ. – 10.2003թ.՝ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի տնտեսագիտական գործիքակազմի մշակում» ԱՄՆ ՄԶԳ, աշխատանքային խմբի անդամ, փորձագետ:
07.2000թ. – 11.2003թ.՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն, Զարգացման ծրագրերի վարչության պետ:
06.2000թ. – 03.2001թ.՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի մշակում», TNO (Նիդեռլանդներ):
02.1998թ. – 07.2000թ.՝ Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն, Մասնավորեցման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ:
01.1997թ. – 02.1998թ.՝ Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարություն, Սեփականաշնորհման ծրագրերի բաժնի պետ:
06.1995թ. – 01.1997թ.՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,
Տնտեսական գործունեության պետական կարգավորման բաժնի պետ:
11.1993թ. – 06.1995թ.՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,
Ձեռնարկատիրական գործունեության կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ:
02.1992թ. – 11.1993թ.՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,
Ձեռնարկատիրական գործունեության կարգավորման բաժնի առաջատար մասնագետ:
10.1991թ. – 02.1992թ.՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտե,
Հաշվապահ:

Պարգևատրումներ
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 2017թ.-ի հուլիսի 17-ի արձանագրային որոշմամբ պարգևատրվել է ԱՊՀ հզորացման և զարգացման ոլորտում արգասաբեր աշխատանքի համար:
21.09.2016թ.՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով:
19.09.2011թ.՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի 20-ամյակի առիթով և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության շնորհակալագրով :

Դասավանդվող դասընթացներ
Վիճակագրություն, Ձեռնարկության էկոնոմիկա, Լոգիստիկա։

Հրապարակումներ
92 հրապարակում և հոդված, այդ թվում՝ 7 մենագրություն (ներառյալ՝ կոլեկտիվ)

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Պետական գույքի կառավարման մեթոդաբանություն, ռազմավարություն, հայեցակարգեր, հաշվառում, պետական գույքի մասնավորեցում,
Կառավարման արդյունավետության գնահատում,
Ձեռնարկատիրական գործունեության իրականացում և պետական կարգավորում
Պետություն - մասնավոր հատված գործընկերության ծրագրեր,
Պետական և մասնավոր ձեռնարկատիրություն,
Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի օգտագործում և կառավարում. սոցիալական, տնտեսական ու ֆինանսական հիմնախնդիրներ,
Առողջապահական համակարգի օպտիմալացում, առողջապահության ոլորտում կարգավորման լծակների կիրառում,
Էներգետիկ համակարգի գործունեությունը և զարգացումը:

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ. փոստ
eleonora_matevosyan@ysu.am
Էլյանորա Մաթևոսյան