Էմիլ Գևորգյան
Կրթություն
Երևանի պետական համալսարանի, կենսաբանության ֆակուլտետի, կենսաֆիզիկայի բաժնի ուսանող` (1965 - 1970 թթ.), ԵՊՀ-ի կենսաֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ`(1970 - 1973 թթ.)

Գիտական աստիճան
  • «Խոլինէսթերազի հորմոնալ ինդուկցիան», 1974 թ., Երևանի պետական համալսարան` կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, շնորհվել է 1974 թ. ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի ԲՈՀ-ի կողմից
  • «Սպիտակուցների հորմոնալ ինդուկցիան և մոդիֆիկացիան. դրանց փոխկապակցությունը», 1990թ., ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտ` կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, շնորհվել է 1991 թ. ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի ԲՈՀ-ի կողմից:

    Մասնագիտական գործունեություն
    04/2000 թ-ից մինչ օրս Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան
    06/1994 - 04/2000 թթ. ԵՊՀ-ի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ
    05/1995 - 06/1995 թթ. Հրավիրված հետազոտող Փարիզ-7 համալսարանում, Փարիզ, Ֆրանսիա
    09/1992 - 06/1994 թթ. ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր
    01/1979 - 09/1992 թթ. ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի դոցենտ
    09/1987 - 02/1988 թթ. Հրավիրված հետազոտող Խարբինի բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնում, Խարբին, Չինաստան
    09/1977 - 01/1979 թթ. ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնում ավագ գիտաշխատող
    11/1977 - 08/1978 թթ. Հրավիրված ստաժոր Բոլոնիայի համալսարանի կենսաքիմիայի ինստիտուտում, Բոլոնիա, Իտալիա
    09/1975 - 09/1977 թթ. ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնում կրտսեր գիտաշխատող

    Դասավանդող առարկաները
    «Ընդհանուր կենսաֆիզիկա», «Մոլեկուլային էնդոկրինոլոգիա» դասընթացներ` ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժնում,
    «Կենսաֆիզիկա» դասընթաց` ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության բաժնում,
    «Հորմոնների ազդեցության մեխանիզմները» դասընթացը` ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի բաժնում.
    «Մոլեկուլային էնդոկրինոլոգիա» դասընթացը կենսաինֆորմատիկայի մագիստրատուրայում (կամընտրական)

    Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը
    Մոլեկուլային և բջջային կենսաբանություն, Մոլեկուլային կենսաֆիզիկա, Հորմոնների կենսաքիմիա, Ֆերմենտային կինետիկայի գործընթացների մոդելավորում

    Արտասահմանյան հիմնադրամներով ֆինանսավորվող նախագծերին մասնակցումը
    09.2002 - 07.2005: ISTC Project A-773;
    01.2002 - 01.200: OSI Grant for Interactive Courses of General Biology for Secondary Schools.
    09.2003 - 09.2005: TEMPUS Joint European Educational Project on Molecular Biology (Immunology)
    01.2003 - 01.2004: OSI Grant for Interactive Courses of General Biology for Secondary Schools.
    01.2004 - 01.2005: OSI Grant for Interactive Courses of Ecology for Secondary Schools.
    01.2011 - 10.2011: OSI Grant for Developing of Educational Program on Bioinformatics
    12.2013 - 12.2016: TEMPUS Joint European Educational Project on Physiology (Haematology).

    Լեզուների իմացություն
    Հայերեն (մայրենի), Ռուսերեն (վարժ), անգլերեն (լավ), իտալերեն (բավարար).

    Անդամություն մասնագիտական խորհուրդներին
    1985 թ-ից այժմ` ԵՊՀ-ում գործող կենսաֆիզիկայի և կենսաքիմիայի գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ,
    1994 - 2009 թթ. ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում գործող կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության գծով մասնագիտական խորհրդի անդամ
    1994 - 2000 թթ. ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի խորհդի անդամ
    1995 թ-ից այժմ`ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ
    1995 թ-ից այժմ`ԵՊՀ Խորհրդի անդամ
    1995 - 1996 թթ. ՀՀ Վարչապետին կից Գիտատեխնիկական զարգացման հանձնաժողովի անդամ
    1997 - 1998 թթ. ՀՀ Նախագահին կից Գիտատեխնիկական քաղաքականության հանձնաժողովի անդամ
    1999 թ-ից այժմ` Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ`ակադեմիկոս
    2000 թ-ից այժմ` ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի խորհրդի նախագահ
    2002 - 2005 թթ. «Գիտություն և տեխնիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
    2002 - 2007 թթ. «Հայաստան» հիմնադրամում գործող Գիտության բնագավառում ՀՀ Նախագահի մրցանակ շնորհող փորձագիտական հանձնաժողովի անդամ
    2003 - 2006 թթ. «Գիտելիք» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
    2003 - 2009 թթ. ԳԱՏԱՀ-ի հիմնադրամի խորհրդի անդամ
    2005 թ-ից այժմ` ՙԱրյուն՚ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
    2006 թ-ից այժմ` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
    2008 թ-ից այժմ` ՀՀ ԳԱԱ «Հայաստանի կենսաբանական հանդեսի» Գլխավոր խմբագիր
    2008 թ-ից այժմ` ՄԳՏԿ հայկական մասնաճյուղի խորհրդի անդամ
    2011 թ-ից այժմ` Բնական գիտությունների գծով հանրապետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ
    2014 թ-ից այժմ` ԵՊՀ-ում գործող կենսաֆիզիկայի, կենսաքիմիայի, կենսաինֆորմատիկայի և գենետիկայի գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ

    Արժանացած մրցանակներ
    1999 թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության
    Պատվոգիր
    2007 թ. Երևանի պետական համալսարանի ոսկե հուշամեդալ
    2009 թ. «Հայաստանի վաստակավոր գործչի» կոչում
    2014 թ. Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ
  • Էմիլ Գևորգյան