Երանուհի Մանուկյան
Կրթություն
2005 – 2009 թթ. ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի ասպիրանտ
2002 - 2004 թթ. ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի, փիլիսոփայության բաժնի մագիստրանտ
1998 - 2002 թթ. ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի, փիլիսոփայության բաժնի բակալավր

Գիտական աստիճան
2012 թ. շնորհվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Թեկնածուական թեզ` – «Սոցիոմշակութային պարադոքսների առանձնահատկությունները փոխակերպումների համատեքստում», Թ.00.02, ԵՊՀ և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 013 մասնագիտական խորհուրդ:
2020 թ. շնորհվել է դոցենտի կոչում:

Գիտակրթական աշխատանքայի գործունեություն
2020 թ. փետրվար – մինչ օրս ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ:
2012 թ. սեպտեմբեր – մինչ օրս Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս
2009 թ. սեպտեմբեր – մինչ օրս Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս
2006 թ. սեպտեմբեր – մինչ օրս ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության, գեղագիտության ամբիոնի դասախոս

Մասնագիտական վերապատրաստում
2005 թ. օգոստոս 16-20` Մասնակցություն Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի կազմակերպած «Ինչպիսին եմ տեսնում XXI դարի փիլիսոփայությունը» խորագրով առաջին միջազգային գիտաժողովին (Երևան):
2007 թ. հոկտեմբեր 16-26՝ Մասնկացություն մանկավարժական-հոգեբանական վերապատրաստման դասընթացին, ԵՊՀ (մասնակցության վկայական):
2009 թ. մարտ 9 - 2009 թ. մայիս 11՝ Մասնակցություն դասախոսների որակավորման բարձրացման դասընթացի փիլիսոփայություն մասնագիտությամբ 78 ժամ ծավալով (մասնակցության վկայական):
2010 թ. հոկտեմբերի 1 - 2010 թ. նոյեմբերի 30` Մասնակցություն դասախոսների որակավորման բարձրացման դասընթացի փիլիսոփայություն մասնագիտությամբ 78 ժամ ծավալով (մասնակցության վկայական):
2018թ. հուլիսից օգոստոս՝ Մասնագիտական վերապատրաստում Ֆրանկֆուրտի համալսարանում:
2019թ. հուլիսից օգոստոս՝ Մասնագիտական վերապատրաստում Մյունխենի համալսարանում:
2020թ-ից մինչ օրս մասնակցում է IREX-ի և Նյու Յորքի "the Carnegie Corporation"-ի կողմից կազմակերպվող "Research Management and Leadership" դասընթացներին:

Կարդացվող դասընթացներ
Փիլիսոփայության հիմունքներ
Բարոյագիտություն
Մասնագիտության արդի խնդիրներ
Պետական ծառայության էթիկա
Գիտության փիլիսոփայություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Պոստմոդեռնիզմի փիլիսոփայություն, փիլիսոփայական մարդաբանություն սոցիոմշակութային փոխակերպումներ, բարոյագիտություն, գեղագիտություն, սոցիոմշակությաին պարադոքսներ, պատմության փիլիսոփայություն

Մասնակցությունը դրամաշնորհների
2020: Armdoct: Դոկտորական կրթության բարեփոխումները ՀՀ-ում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան, ծրագրի կորդինատոր:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն

e.manukyan@ysu.am
Երանուհի Մանուկյան