ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ
Ագրոքիմիկոս,
կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գորիչ


Ծնվել է 1909թ. նոյեմբերի 8-ին Դիլիջանում: 1926թ. տեղի երկրորդ աստիճանի դպրոցն ավարտելուց հետո Գ. Դավթյանը մինչև 1930թ. ուսանել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում: 1929թ. աշխատել է ագրոքիմիայի ամբիոնում որպես լաբորանտ:

1930-1933թթ. գործուղվել է Պարարտանյութեր ի և ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք որպես ասպիրանտ: Սովորելու տարիներին մասնակցել է Անդրկովկասի բամբակացան շրջանների հողերի քիմիացման համամիութենական արշավախմբի աշխ ատանքներին : Ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան:

1936թ. Գ. Դավթյանն ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Վ.Դոկուչաևի անվան հողագիտության ինստիտուտի ագրոքիմիայի լաբորատորիայի դոկտորանտուրա: 1940թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությո ւն: 1942թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1941թ. նա ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանության ինս֊տիտուտին կից ստեղծել է հողի բերրիության լաբորատորիա, իսկ 1947թ. ագրոքիմիայի լաբորատորիա:

1947թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1950-ին՝ ակադեմիկոս:

1950-1955թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ, ապա ակադեմիկոս-քարտուղար, 1955-1957թթ.` ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՀԿԿ Կենտկոմի և Երևանի քաղկոմի անդամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1957-1961թթ. եղել է ԵՊՀ ռեկտոր:

1966թ. Գ. Դավթյանն ագրոքիմիայի լաբորատորիայի հիման վրա հիմնել է ՀԽՍՀ ԳԱ ագրոքիմիայի պրոբլեմների և հիդրոպոնիկայ իինստիտուտը, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջը:

1967-1971թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ակաղեմիկոս-քարտուղար:

Գ. Դավթյանը ավելի քան 20 տարի ագրոքիմիա է դասավանդել ԵՊՀ-ում և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում:
Հեղինակ է ավելի քան 250 գիտական հոդվածների: Կարևորագույն մենագրություններն են` «Հողի քիմիական պարարտացումը» (Եր., 1932), «Կալցիում ցիանամիդ» (Եր., 1932), «Հանքային պարարտանյութերի արդյունաբերությունը Հայկական ՍՍՀ և Նախիջևանի ԻՍՍՀ բամբակացան շրջաններում» (Եր., 1934), «Հայաստանի հողերի ֆոսֆորացման ռեժիմը» (Եր., 1946), «Հայկական ՍՍՀ հողերի ագրոքիմիական բնութագիրը» (Եր., 1966):
Նա ակտիվորեն մասնակցել է Հայկական սովետական հանրագիտարանի ստեղծմանը, եղել հանրապետության Գերագույն խորհրդին կից տերմինաբանական կոմիտեի անդամ, «ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի հաղորդումներ» ամսագրի խմբագիր:

1956թ. Գ.Դավյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակաւոր գործչի կոչման: Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, «Ժողովnւրդների բարեկամության», «Պատվո նշան» շքանշաններով և մի շարք մեդալներով:

Վախճանվել է 1980թ. մարտի 9-ին Երևանում:

1995-ից ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը կոչվում է Գ. Դավթյանի անունով:
ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ
1909-1980