ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆ
Գեղարվեստագետ, գրականագետ,
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ


Ծնվել է 1872թ. նոյեմբերի 6-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)` անվանի աշուղբանաստեղծ Ջիվանու ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ս.Փրկիչ եկեղեցու չորեքդասյան թեմական դպրոցում: 1897թ. տեղափոխվել է Պետերբուրգ և ընդունվել արվեստների ակադեմիա: 1902թ. ավարտելով այն` հրավիրվել է Գևորգյան ճեմարան` դասավանդելու գեղարվեստի տեսություն և նկարչություն: Այդ տարիներին նա Կոմիտասի հետ հիմնադրել է «Գեղարվեստ» հանդեսը (1908-1922թթ.), որը նշանակալից դեր է խաղացել հայ արվեստագիտական մտքի և պարբերական մամուլի պատմության մեջ:

Նրա գիտական լայն հետաքրքրություններն ընդգրկում են հայ մշակույթի երեք բնագավառ` աշուղագիտություն, թատրոնի և արվեստի պատմություն, պարբերական մամուլի և տպագրության պատմություն: Կյանքի վերջին տարիներին Գ.Լևոնյանը դասավանդել է ԵՊՀ-ում և ԵԹԻ-ում:

Նշանավոր մենագրություններն են` «Պաղտասար Դպիր` քերական, բանաստեղծ, երաժիշտ 18-րդ դարում» (Եր., 1927), «Հայ ժողովրդական և աշուղական երգերը. համեմատական տեսություն» (Եր., 1930), «ՍայաթՆովա. քննական ուսումնասիրություն» (Եր., 1931), «Աշուղ Ջիվանի. կյանքի և գործի ուրվագիծը» (Եր., 1936), «Աշուղները և նրանց արվեստը» (Եր., 1944), «Հայոց պարբերական մամուլը. պատմական տեսություն` սկզբից մինչև մեր օրերը (1794 1894)», «Հայ գիրքը և տպագրության արվեստը. պատմական տեսություն` սկզբից մինչև 20-րդ դարը» (Եր., 1946, 1958):

1932թ. Գ.Լևոնյանն արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել է 1947թ. սեպտեմբերին 28-ին Երևանում:
ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆ
1872-1947