Գայանե Սիմոնյան
Կրթություն
1973-1979թթ ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում
1979-1996թթ. Երևանի թիվ 26 (50) ՄՊՏՈւ-ում և թիվ 49 միջնակարգ դպրոցում հայոց լեզու և գրականության ուսուցչուհի
1981-1983թթ. սովորել է Հասարակական գիտությունների համալսարանի (Մարքսիզմ-Լենինիզմի համալսարան) սոցիոլոգիայի բաժնում

Գիտական ստիճան
2014 թ. պաշտպանել է «Հովհաննես Սարկավագը և իր Մեկնութիւն տումարիս Հայկազնեա»-ն թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական ստիճան: Նույն թվականից ԵՊՀ աստվածաբանության ամբիոնի ասիստենտ է:

Աշխատանքային փորձ
1990-1995 թվականներին եղել է Երևանի Էրեբունի շրջանի շրջխորհրդի պատգամավոր (ավագանու անդամ)
1996 թվականից աշխատում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում` քարտուղարուհի-մեքենագրուհի, գործավար, Աճեմյանի անվան աստվածաբանության կաբինետ-գրադարանի վարիչ, ապա ավագ լաբորանտ
2003-2004 ուս. տարուց համատեղությամբ աստվածաբանության ֆակուլտետի աստվածաբանության ամբիոնի դասախոս
Գայանե Սիմոնյան