Գևորգ Մելքոնյան
Կրթություն
2003 - 2007 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ (բակալավր):
2007 - 2009 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ (մագիստրատուրա):
2009 - 2012թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ասպիրանտուրա):

Գիտական աստիճան
Պատմական գիտությունների թեկնածու: Գիտական թեման` «Արևմտյան Հայաստանը Գերմանիայի արևելյան քաղաքականության ոլորտում Առաջին աշխարհամարտի տարիներին (01.08.1914 թ.-03.03.1918 թ.)»:

Աշխատանքային փորձ
2011 թ. Երևանի պետական համալսարան
Պաշտոնը` ԵՊՀ գիտքարտուղարի օգնական
2012 թ. Երևանի պետական համալսարան
Պաշտոնը` ԵՊՀ ռեկտորի օգնական, դասախոս ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնում, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պատմության խնդիրներ, Արցախյան հիմնահարցի պատմություն, Հայ-ռուսական ռազմական համագործակցության պատմություն:

Գիտական գործունեությունը
Հեղինակ է յոթ գիտական և ութ տասնյակ հրապարակախոսական հոդվածների: Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 20-րդ դարասկզբի և երկրորդ կեսի պատմության հիմնահարցերին` Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Արցախի պատմության խնդիրներին: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների:

Հասարակական գործունեություն
2007 - 2010 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ:
2009 թ-ից ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ:
2009 թ-ից Հանրային խորհրդի պատմության և ազգային արժեքների պահպանության ենթահանձնաժողովի անդամ:
2013 թ-ից Երիտասարդական խորհրդարանի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն

Պարգեւներ
2008 թ. ԵՊՀ բրոնզե մեդալ:
2009 թ. ԵՊՀ Լավագույն ուսանող (ԵՊՀ արծաթե մեդալ):
2011 թ. ՀՀ ՊՆ նախարարի շնորհակալագիր:
2012 թ. ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ:
2012 թ. ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալ:
Գևորգ Մելքոնյան