Գրիգոր Գրիգորյան
Կրթություն
Բարձրագույն, Երևանի պետական համալսարան, քիմիայի ֆակուլտետ, 1968 - 1973 թթ.

Գիտական աստիճան
Թեկնածուական - Օքսիդային կատալիզատորների մակերեսին a - ացետիլենային կարբինոլների ադսորբցիայի ուսումնասիրությունը ԻԿ սպեկտրոսկոպիական, կալորիմետրիական և քվանտոքիմիական հաշվարկների մեթոդներով, 1982 թ., Երևանի պետական համալսարան

Աշխատանքային փորձ
1973 - 1988 թթ. ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ
1988 - 1994 թթ. կատալիզի ամբիոնի դոցենտ
1994 - 2007 թթ. կատալիզի ամբիոնի վարիչ
2007 թ-ից առ այսօր ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի դոցենտ
1983 - 1993 թթ. համագործակցություն է Լյուբլինի (Լեհաստան) Մարի Կյուի Սկլադովսկայայի անվան համալսարանի քիմիայի դեպարտամենտի հետ

Կարդացվող դասընթացներ
Քվանտային քիմիա, Նյութի կառուցվածք, Մոլեկուլյար օրբիտալների մեթոդի կիրառումը քիմիայում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Սիլիկաժելի և Al2O3-ի մակերեսին մետաղ-, մետաղ-օքսիդաին կատալիզատորների սինթեզ, մակերևույթի կառուցվացքի ուսումնասիրություն, ադսորբցիա, կատալիզ: Ածխաջրերի կատալիտիկ հիդրոռեֆորմինգ և հիդրոկրեկինգ: Մեթոդներ ԻԿ սպեկտրոսկոպիա, կալորիմետրիա, քվանտաքիմիական հաշվարկ

Մասնակցությունը դրամաշնորհների
INTAS- 94-771 (ղեկավար)
ՄԳՏԿ A-629 (կատարող)

Լեզուներ
Ռուսերեն, Ֆրանսերեն (բառարանով)

Մասնագիտական անդամակցություն
ՀՀ ԳԿ նախարարության Քիմիա առարկայական խորհրդի անդամ, ԵՊՀ մեթոդական խորհրդի անդամ, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մեթոդական խորհրդի նախագահ, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի խորհրդի անդամ

catalysis@ysu.am
Գրիգոր Գրիգորյան