ԳՈւՐԳԵՆ ԷԴԻԼՅԱՆ
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծնվել է 1885р. դեկտեմբերի 25-ին Քարվանսարայում (այժմ Իջևան): Սովորել է տեդի թեմական դպրոցում, 1896-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1896-1903թթ. սովորել է էջմիածնի Գևորդյան ճեմարանում: 1904թ. մեկնել է Եվրոպա, սովորել Ենայի և Լայպցիգի (Գերմանիա), ապա և Բեռնի (Շվեյցարիա) համալսարաններում:

1909թ. Գ.էդիլյանը պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան; 1912թ. նրա ատենախոսությունը «Քննադատություն Ցիլլերի ձևական աստիճանների» խորագրով, հայերեն տպագրվել է Էջմիածնում մեծ համբավ ու ճանաչում բերելով հեղինակին նաև հայկական միջավայրում: Մանկավարժական գործունեությունն սկսել է Գևորգյան ճեմարանում, որտեղ աշխատել է 1909-1914թթ., այնուհետև՝ մինչև 1919թ. աշխատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

1920թ. Գ.էդիլյանը հրավիրվել է ԵՊՀ որպես դասախոս, իսկ 1921թ.` նշանակվել մանկավարժական ֆակուլտետի դեկան: 1934թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1934-1937թթ. աշխատել է Հայկական մանկավարժական ինստիտուտում;
Հայոց մեծ Եղեռնի օրերին Գ.էդիլյւսնը ծավալել է ազգանվեր բուռն գործունեություն : 1916թ. նա ստանձնել է Կովկասի գաղթականական որբանոցների տեսչի պալտոնը, կազմակերպել անապաստան երեխաների կրթության ու դաստիրակության գործը: Ընդհանուր մանկավարժական հոգեբանության, դասավանդման մեթոդիկայի ուսումնական ծրագրերի ու ձեռնարկների ստեղծման հետ միասին նա զբագվել է նաև գեղարվեստական երկի հոգեբանական վերլուծության, դատական հոդեբանության, ինչպես նաև հայկական տառատեսակների ու դրանց դյուրընթեռնելիությւսն հարցերով:

Գ.էդիլյանը հեդինակ է հոգեբանությանը, մանկավարժությանը, մայրենի լեգվի դաս ավանդման մեթոդիկային, մանկավարժական մտքի պատմությանը, հայ գրականության պատմությանը, նոր ու նորագույն գրականությանը վերաբերող 100-ից ավելի գիտական հոդվածների և մի շարք արժեքավnր գրքերի, որոնցից առավել կարևորներն են «Դասավանդման ձևեր» (Վաղարշապատ, 1913), «Դասավանդման խնդիրներ» (էջմիածին, 1914), «Հայոց լեզվի մեթոդիկա» (Թիֆլիս, 1923), «Ձեռագրի ուսուցման մեթոդիկա» (Եր., 1927), «Լեզվի մեթոդիկա» (Եր., 1930), «Հոգերանության ուրվագծեր»
(Եր., 1958) աշխատությունները:

Գ.էդիլյանի գործունեությունը ընդհատվեց 1937թ.: Նա ևս դարձավ ստալինյան բռնաճնշումների գոհը:

Վախճանվել է 1942թ. հունվարի 18-ին Օմսկում: Արդարացվել է հետմահու:
ԳՈւՐԳԵՆ ԷԴԻԼՅԱՆ
1885-1942