ՀԱԿՈԲ ԶՈՐՅԱՆ
Տնտեսագետ, պսատմաբան, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր

Ծնվել է 1894թ. օգոստոսի 25-ին Տրապիգոնի Նահանգի Օրդու գյուղաքաղաքում: 1900-1908թթ. սովորել է ծննդա֊վայրի, իսկ 1908-1912թթ.՝ Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում, 1919-1920թթ.` Լոզանի (Շվեյցարիա) համալսարանի փիլիսոփայության, իսկ 1920-1925թթ.` Բեռլինի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետում, մասնագիտացել սոցիոլոգիայի, քաղաքատնտեսության , փիլիսոփայության ու պատմագիտության մեջ:

Հ.Զորյանը ԱԹեհլերյանի հետ գործուն մասնակցություն է ունեցել Թալեաթ փաշայի սպանությանը (1921թ. մարտի 15֊ին):
Ուսանողության տարիներին մասնակցել է Գերմանիայի ուսանողական սոցիալիստական շարժմանը, մասնակցել ՀՕԿ-ի և նշանավոր հայասեր Յոհաննես Լեփսիուսի «Գերմանահայկական ընկերության» աշխատանքներին:

1925թ. Հ.Զորյանը Բեռլինի համալսարանում պաշտպանել է ատենախոսոլթյուն և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1926թ. ընտրվել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի թղթակից անդամ, 1931թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1925թ. աշնանը Հ.Զորյանը հրավիրվել է ԵՊՀ և մինչև 1937թ. այստեդ դասավանդել հայ ժողովրդի պատմություն և քաղաքատնտեսություն: 1929-1937թթ. եդել է հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1931-1937թթ.` պատմության ֆակուլտետի դեկան: 1927-1929թթ. համատեղությամբ վարել է նաև Հանրային գրադարանի, 1932-1935թթ.` Կուլտուրայի պատմության ինստիտուտի և 1936-1937թթ.`Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրենի պաշտոնները: Գործուն մասնակցություն է ունեցել մարքսիստ-պատմաբանների հանրապետական ընկերության ստեդծման (1928) աշխատանքներին, եդել նրա առաջին նախագահը: Զգալի է նրա ավանդը պատմաբան մասնագետների պատրաստման գործում:

Հ.Զորյանի ուսումնասիրությունները վերաբերում են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական պատմությանը: Նրա գիտական պատկառելի ժառանգության մեջ առանձնակի արժեք ունեն «Ֆեոդալական Հայաստանի գյուղա֊ ցիական շարժումներբ X դարում» (Եր., 1928), «Ներդասկարգային պայքարը հայ Արշակունիների թագավորությ ան վերջին շրջանում» (Եր., 1936), «Արտաշատի, Վադարշապատի և Դվինի պրոբլեմը» (Եր., 1935), «Արարների հարկային քաղաքականությունը ավատատիրական Հայաստանում» (Եր., 1927), «Արաբական շրջանում ֆեոդալական Հայաստանի քադաքի և գյուղի միջև ստեդծված հակադրությունը» (Եր., 1927-1928) և այլն:

1937 թ. Հ.Զորյանը անհիմն մեղադրանքներով ենթարկվել է բռնաճնշումների և ձերբակալվել:

Վախճանվել է 1942թ. բանտում: Արդարացվել է հետմահու:
ՀԱԿՈԲ ԶՈՐՅԱՆ
1894-1942