Համլետ Մելքումյան
Կրթություն
2008 - 2011 թթ. Ասպիրանտ: ԵՊՀ պատմության ֆակուլտետ, մշակութաբանության ամբիոն:
2006 - 2008 թթ. ԵՊՀ մշակութաբանության ամբիոն: Կրթական աստիճանը` մշակութաբանության մագիստր:
2002 - 2006 թթ. ԵՊՀ մշակութաբանության բաժին: Կրթական աստիճանը` մշակութաբանության բակալավր:
Մասնագիտություն` Մշակութաբան, մանկավարժ:

Գիտական աստիճան
Պաշտպանել է 2011 թ., Թ.00.06 «Մշակութաբանություն» մասնագիտությամբ, ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, Մշակութաբանություն և մշակութային մարդաբանություն մասնագիտացմամբ:
Ատենախոսական թեմա՝ «Հայ մշակույթի պահպանման և զարգացման շարժընթացն արդի փուլում (ըստ երևանյան վերնիսաժների մշակութաբանական հետազոտության)»:
Գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ թղթակիղ-անդամ, ազգագրագետ Լևոն Աբրահամյան:

Աշխատանքային փորձ
2009 թ.- մինչ այժմ
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Արդիականության ազգաբանության բաժին:
Աշխատանքի բնույթը` գիտաշխատող:
2009 թ.- մինչ այժմ
Երևանի պետական համալսարան, Մշակութաբանության ամբիոն:
Աշխատանքի բնույթը` ասիստենտ:
2007 - 2008 թթ.
Երևանի պետական համալսարան, Մշակութաբանության ամբիոն:
Աշխատանքի բնույթը` լաբորանտ:

Գիտական գործունեություն
2016 -ից մասնակցում է “Informal Economy and Trade in Eruasia” միջազգային (Գերմանիա, Վրաստան, Կենտրոնական Ասիա, Հայաստան հետազոտական ծրագին, հայաստանյան կողմի գործընկեր: Աշխատանքի բնույթը՝ հետազոտող:
2014 - 2016 մասնակցել է Academic Swiss Caucasus Net (ASCN) – “‘Elites’: definitions, identities, and cultural repertoires. An anthropological approach to recent transformations of social structure of the Armenian and Georgian societies” միջազգային հետազոտական ծրագին (Հայաստան՝ ԵՊՀ-Վրաստան՝ ԹԲՀ):
2013 - 2014 թթ. մասնակցել է ASCN հիմնադրամի դրամաշնորհային ծրագրին որպես հետազոտող: Թեմա՝ “Everyday Nationalism in Armenia”.
2012 - 2015 թթ. մասնակցել է “Հայաստանի եզդիների բուսաբուծական և հավաքչական ավանդույթները” հետազոտական ծրագրին՝ ԳՊԿ դրամաշնորհով:
2009 թ. ստացել է հետազոտական դրամաշնորհ Հ. Բյոլլ հիմնադրամից (անհատական):

Մասնագիտական ներգրավվածություն
2016 թ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից Մշակութաբանություն” մասնագիտական խորհուրդ:
2010 -ից մինչ այժմ “Habitus” հնագիտական և մարդաբանական հետազոտություններ ժողովածուի համախմբագիր:

Գիտական հետաքրքրությունները
Ազգայնակության և ինքնության մարդաբանություն: Առօրյայի մարդաբանություն: Տնտեսական մարդաբանություն (շուկաներ): Զբոսաշրջության և հուշանվերների մարդաբանություն: Քաղաքի մարդաբանություն: Սոցիալական և քաղաքացիական շարժումների մարդաբանություն: Կրոնի մարդաբանություն: Եզդիագիտություն:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, (ուսումնասիրում է վրացերեն):
Համլետ Մելքումյան