ՀԱՐՈւԹՅՈւՆ ԱՆԺՈւՐ
Ֆիզիկոս, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1885թ. ապրիլի 21-ին Նոր Նախիջևանոս մ: Ավարտել է տեղի ռեալական դպրոցը: 1902-1905թթ. սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը: Երեք տարի սովորել է Լոզանի (Շվեյցարիա) համալսարանում: 1912թ. ավարտել է Սորբոնի (Փարիզ) համալսարանը, 1925-1928թթ. Փարիզի ռադիոէլեկտրականության բարձրագույն դպրոցը` ռադիոինժեների մասնագիտությամբ:

1912-1920թթ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի տարբեր քաղաքներում: 1920թ. եկել է Հայաստան և աշխատանքի անցել արական գիմնազիայում: 1921թ. հրավիրվել է ԵՊՀ, որտեղ կազմակերպել է ֆիգիկայի լաբորատորային գործիքներ, սարքեր և այլ հարմարանքներ պատրաստող արհեստանոց, իսկ 1922թ. ստեղծել է ֆիզիկայի լաբորատորիա և ինքն է ղեկավարել այն: Այնուհետև կազմակերպել է մի շարք այլ լաբորատորիաներ, այդ թվում` էլեկտրառադիոլաբորատորիա, որի հիման վրա հետագայում ստեղծվեցին մի քանի ինքնուրույն լաբորատորիաներ : 1923-ից անցել է դասախոսական աշխատանքի: 1925թ. գործուղվել է Փարիզի համալսարան և կատարելագործվել Մարի Կյուրի-Սկլադովսկայի ռադիոակտիվության լաբորատորիայում: Երևան վերադառնալուց հետո 1928-1950թթ., կրկին աշխատել է ԵՊՀ-ում:

Հ.Անժուրը գրել է մի շարք արժեքավոր գիտական աշխատություններ էլեկտրամագնիսական էներգիայի ճառագայթման, պինդ մարմնի մեխանիկայի, օպտիկայի տարբեր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև էլեկտրականության դասընթաց և լաբորատոր աշխատանքների ու փորձերի ձեռնարկ:

1938թ. Հ.Անժուրին շնորհվել է պրոֆեսորի կոչում, և նա նշանակվել է նոր կազմակերպված էլեկտրականության և տատանումների ֆիզիկայի ամբիոնի վարիչ:

Հայրենական պատերազմի տարիներին էլեկտրառադիոլաբորատորիայում նրա ղեկավարությամբ ռազմական նպատակներով կատարվել են մի շարք հետազոտական աշխատանքներ :

Զբաղվել է գիտության և տեխնիկայի, մասնավորապես ռադիոգործի մասսայականացման աշխատանքներով:
1941թ. Հ. Անժուրն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել է 1958թ. դեկտեմբերի 4-ին Երևանոսմ:
ՀԱՐՈւԹՅՈւՆ ԱՆԺՈւՐ
1885-1958