Հարություն Մովսիսյան
Կրթությունը (սկսած ԲՈՒՀ-ից)
2001 - 2005 թթ. ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ (բակալավրիատ)
2005 - 2007 թթ. ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ, «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում» մասնագիտացմամբ (մագիստրատուրա)
2007 - 2010 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա` օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն, որոնում և հետախուզում, մետաղագոյացում

Գիտական աստիճան
2010 թ-ին Երկրաբանական գիտությունների թեկնածու, թեմա` «Ներծին հանքայնացման տեղայնացման առանձնահատկությունները Շնող-կողբի հանքային հանգույցում», ՀՀ ԳԱԱ ԵԳԻ, ԵՊՀ

Գիտական կոչում
2015 թ. Դոցենտի գիտական կոչում Երկրաբանություն մասնագիտությամբ, ՀՀ ԲՈՀ, ԵՊՀ գիտական խորհուրդ

Հասարակական գործունեություն
2008 թ-ից ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2013 թ-ից ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գիտական խորհրդի որակի ապահովման մշտական հանձնաժողովի անդամ
2016 թ-ից ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մեթոդխորհրդի նախագահի տեղակալ
2016 թ-ից ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության Բազմաշահագրգիռ կողմերի խմբի անդամ՝ Քաղհասարակության խմբակցության Գիտակրթական ոլորտի ներկայացուցիչ
2016 թ-ից ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 005 - Երկրագիտություն մասնագիտական խորհրդի անդամ (ԻԴ.01.01)

Աշխատանքային փորձը
06.2004 - 08.2004 թթ. «Սագամար» ՓԲԸ, Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքավայր, տեխնիկ-երկրաբան
2005 թ. (օգոստոս) - ՀՀ ք. Ալավերդի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ Լեռնահանքային վարչության Թեղուտի տեղամասի երկրաբանա-հետախուզական խմբի հանքագործ-նմուշառող
2005 - 2008 թթ. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ երկրաբանա-հետախուզական ծառայության տեխնիկ երկրաբան, երկրաբան
2008 թ. ՀՀ ք. Ալավերդի, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ Լեռնահանքային վարչության երկրաբանա-հետախուզական ծառայության երկրաբան
2008 - 2010 թթ. ԵՊՀ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դասախոս
2010 - 2015 թթ. ԵՊՀ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի ասիստենտ
2011 թ. (հուլ.-սեպ.) «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ՍՊԸ Երկրաբանական բաժնի երկրաբան
2012 թ-ից ԵՊՀ, Կայուն զարգացման կենտրոնի լեռնահանքային արդյունաբերության թափոնների, դրանց կառավարման և հանքարդյունաբերության գծով փորձագետ
2013 - 2014 թթ. Սև ծովյան ավազանի երկրների համագործակցության 2007-2013 թթ. “Sharing collectively the competences of the researchers to the farmers for a sustainable and ecological exploitation of the agricultural and environment protection” (GRANT CONTRACT 201, MIS-ETC2641) նախագծի շրջանակներում հետազոտական աշխատանքների պատասխանատու
2014 դեկտեմբեր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերում, Շրջակա միջավայրի կառավարման փորձագետ
2015 (փետր.-օգս.) ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերում, Հանքարդյունաբերության հարցերով փորձագետ
2015 թ-ից մինչ օրս ԵՊՀ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ

Կարդացվող դասընթացներ
Կառուցվածքային երկրաբանություն և երկրաբանական քարտեզագրություն
Երկրաբանատեղեկատվական համակարգերի կիրառումը երկրաբանահանութային աշխատանքներում
Փորվածքների փաստագրում և ստոգետնյա քարտեզագրում
Օգտակար հանածոների հանքավայրերի նմուշարկում և պաշարների հաշվարկ
Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական (երկրաբանական) ոլորտում
Օգտակար հանածոների հանքավայրերի հետազոտման երկրաբանակառուցվածքային մեթոդներ
Կանխատեսումային ռեսուրսների քանակական գնահատում
Micromine GGIS և GeoBank համակարգերի կիրառումը հանքարդյունահանման աշխատանքներում
Երկրաբանահետախուզական նյութերի և հանքարդյունաբերական նախագծերի գնահատում և փորձաքննություն
Հանքային ռեսուրսների կադաստր և մոնիթորինգ

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն (բավարար)

Համակարգչային իմացություն
Windows, MS Office (Word, Excel, Access, PowerPoint), Internet, E-mail CorelDRAW, Photo paint, Photoshop, AutoCAD, Surfer, Glopal Mapper, Micromine GGIS, FieldMarshal, GeoBank, ArcGIS

h_movsisyan@ysu.am
Հարություն Մովսիսյան