Հասմիկ Ենգոյան
Կրթություն
1993 - 1998 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գիտական ատենախոսության թեմա
«Օրենսդրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում», ԺԲ.00.02 «Հանրային իրավունք-սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում»

Գիտական հետազոտությունների շրջանակ
Հարկային համակարգը ՀՀ-ում, գնումների բողոքարկման արտադատական համակարգը ՀՀ-ում, ընտրական համակարգի կատարելագործման հիմնախնդիրները, պառլամենտարիզմի արմատավորման հիմնախնդիրները, բնապահպանական հիմնախնդիրներ

Կարդացվող դասընթացներ
ՀՀ ֆինանսական իրավունք, ՀՀ ընտրական իրավունք

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2013 թ. փետրվարից մինչ օրս աշխատաում է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի գնումների բողոքարկման և իրավական խորհրդատվության վարչությունում՝ որպես վարչության պետ:
2005 թ. մայիսից մինչ օրս աշխատում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում` որպես դոցենտ:
2003 թվականից մինչ 2005 թ. մայիսը աշխատել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում` որպես ասիստենտ:
2000 թվականից մինչև 2003 թ. աշխատել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում` որպես դասախոս:
2010 թ. հունիսից մինչև 2012 թ. մարտը աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրոինտեգրման բաժնում՝ որպես բաժնի պետ:
2006 թ. դեկտեմբերից մինչ 2010 թ. հունիսը աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրոինտեգրման բաժնում՝ որպես ավագ դատախազ
2003 - 2004 թվականներին աշխատել է «Արմենտել ՀՁ ՓԲԸ-ում» որպես Գլխավոր գործադիր տնօրենի իրավական հարցերով խորհրդական:
2006 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն

(+374 10) 55-55-03
(+374 60) 71-02-48 (ներքին 12-48)
hyengoyan@ysu.am
Հասմիկ Ենգոյան