Հայկ Նազարյան
Կրթություն
2003 - 2007 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (բակալավրիատ)
2007 - 2009 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (մագիստրատուրա)
2007 - 2009 թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում (մագիստրատուրա)
2009 - 2012 թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում

Գիտական աստիճան
2012 թ. պաշտպանել է թեկնածութական ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային փորձ
2010 - 2012 թթ. ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության սփյուռքի բաժնի ավագ տեսուչ:
2012 թ-ից մինչ այժմ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության սփյուռքի բաժնի վարիչի տեղակալ:
2014 թ-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ:

Կարդացվող դասընթացներ
Տեղեկատվական պատերազմներ և դիվանագիտություն
ԻԻՀ տարածաշրջանային քաղաքականություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է տեղեկատվական պատերազմների և տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ԻԻՀ արտաքին քաղաքականության ուսումնասիրությունները: Հեղինակ է «տեղեկատվական պատերազմներ» և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության թեմաներով տասնյակի հասնող գիտական հոդվածների:

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, պարսկերեն, ռուսերեն

hayk.nazaryan@ysu.am
Հայկ Նազարյան