ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ
Հասարակական-քաղաքական գործիչ

Ծնվել է 1895թ. մարտի 25-ին Թիֆլիսում: 1916թ. Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է էջմիածնի Գևորգյան ճեմարան:

1917թ. փետրվարյան բուրժուադեմոկրատաական հեղաոխությունից հետո նա Թիֆլիսում աշխատակցել է բոլշևիկյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի օրգան «Բանվորի կռիվը» թերթին:

1921թ. Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է մանկավարժական և հասարակական-քաղաքական աշխատանքի: Մինչև 1924թ. վարել է 76-րդ աշխատան֊քային դպրոցի տեսչի պաշտոնը` համատեղությամբ աշխատելով նաև Թիֆլիսի ժողկրթբաժնում և ուսուցիչների արհմիությունում: Այնուհետև կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանի կոմունիստական կուսակցության Թիֆլիսի քաղաքային կոմիտեում, ապա Վրաստանի կոմկուսի կենտկոմում, կուսակցության Անդրկովկասյան երկրկոմում և այլն: 1932-ից նա միաժամանակ խմբագրել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի օրգան «Պրոլետար» հայերեն օրաթերթը:

Վրաստանում ապրած տարիներին Հ.Պողոսյանը մասնակցել է Թիֆլիսի Հայ արվեստի տան աշխատանքներին և գլխավորել Վրաստանի գրողների միության հայկական բաժինը: Սկսած 1922թ. նա մի քանի տարի եղել է Թիֆլիսի «Կարմիր ծիլեր» հայերեն մանկական ամսագրի խմբագիրը: 1920-ական թթ. վերջերին Հ. Պողոսյանը համատեղությ ան կարգով աշխատել է որպես Թիֆլիսի հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար:

1934թ. Հ.Պոդոսյանը եղել է ՀԿԿ օրգան «Խորհրգային Հայաստան» թերթի խմբագիր, ապա ՀԿԿ կենտկոմի կուլտուրայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար, արվեստի գործերի վարչության պետ, ռադիոկոմիտեի նախագահ, իսկ 1946-1948թթ.՝ ԵՊՀ ռեկտոր:

Կուսակցական և պետական պատասխանատու աշխատանքների հետ միասին Հ. Պողոսյանը դասավանդել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանում, ԵՊՀ-ում, կուսակցական դպրոցում, կոնսերվատորիայում և այլուր:

Հ. Պողոսյանը վախճանվել է 1948թ. դեկտեմբերի 3-ին Երևանում: Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը կոչվում է Հ. Պողոսյանի անունով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ
1895-1948