ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆ
Տնտեսագետ, պրոֆեսոր ,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1904թ. նոյեմբերի 5-ին Շիրակի Սվանվերդի (այժմ` Լուսաղբյուր) գյուղում: Գյումրիի ծխական դպրոցն ավարտելուց հետո սովորել է հողաչափների վարժարանում:

1933թ. Լենինականի (այժմ` Գյումրի) կոոպերատիվ ինստիտուտն ավարտելուց հետո բնդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: 1938-ից մինչև կյանքի վերջը դասախոսել է նույն ֆակուլտետում:

1945թ. Հ.Թումանյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1946-1968թթ. Հ.Թումանյանը եղել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ժողովրդական տնտեսության պլանավորման և ճյուղային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ:

Մեծ է Հ.Թումանյանի վաստակը ինչպես Հայաստանի տնտեսության գարգացման պատմության, սոցիալիստական տնտեսության պլանավորման կատարելագործման , արտադրության արդյունավետության բարձրացման, միջճյուղային կապերի բարելավման հիմնախնդիրների լուծման, այնպես էլ տնտեսագետ կադրերի պատրաստման գործում:

Ուշագրավ են նրա «ժողովրդական տնտեսության պլանաչափ զարգացման օրենքի մասին» (Եր., 1954), «Հայաստանի տնտեսական գարգացման պատմություն» (Եր., 1960), «Հայաստանի սոցիալիստական էկոնոմիկայի զարգացումը» (Եր., 1962), «ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության բալանսը» (Եր., 1970) աշխատությունները:

Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ են պաշտպանել բազմաթիվ տնտեսագետներ:

1966թ. Հ.Թումանյանն արժանացել Է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել Է 1968թ. հուլիսի 4-ին Երևանում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆ
1904-1968