Հովիկ Գրիգորյան
Կրթություն
1975 - 1980 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, ստացել է պատմաբանի, պատմության և հասարակագիտության դասատուի որակավորում
1982 - 1986 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում

Գիտական աստիճան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Գիտական թեմա` «Ազատագրական պայքարի ՀՅԴ մարտավարությունը և ազատամարտի ֆինանսավորման ու զինման խնդիրը (1896 - 1903 թթ.)», 2007 թ.:

Աշխատանքային փորձ
1981 - 1985 թթ. Կապանի շինարարական տեխնիկումի հասարակագիտական առարկաների դասատու:
1985 - 1989 թթ. ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս:
1989 - 1991 թթ. ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի ասիստենտ:
1991 - 2010 թթ. ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ:
2010 թ-ից ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ:

Հասարակական գործունեություն
2008 թ-ից մինչ օրս ԵՊՀ Պատմության ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ:

Կարդացվող դասընթացներ
Հայոց պատմության մասնագիտական դասընթաց /1877-1918 թթ./, հայոց պատմության հիմնահարցեր, հայ ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին, հայ քաղաքական կուսակցությունների պատմություն, մասնագիտության արդիական հիմնախնդիրներ, Հայաստանի առաջին հանրապետության պատմություն:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայ ազգային-ազատագրական պայքարը (19-րդ դարի երկրորդ կես – 20-րդ դարի սկիզբ), հայ քաղաքական կուսակցությունների պատմություն, Հայոց ցեղասպանություն, Հայաստանի առաջին հանրապետություն:

Պարգևներ
2014 թ. պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով, իսկ 2017 թ-ին՝ «Երախտագիտության մեդալ»-ով:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
«Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի խորհրդի անդամ:
ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության կոմիտեի անդամ:
Հովիկ Գրիգորյան