ՀՐԱՉՅԱ ԲՈւՆԻԱԹՅԱՆ
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1907թ. մայիսի 1-ին Նոր Բայազետում (այժմ` Գավառ): Ավարտել է տեղի թիվ 1 դպրոցը: 1930թ. ավարտելով ԵՊՀ բժշկական ֆակուլտետը` աշխատել է նախ` որպես կենսաքիմիայի դասախոս, ապա` ղեկավարել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի, այնուհետև, ավելի քան երկու տասնամյակ, բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնը:

1937թ. Հ. Բունիաթյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 1939թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1939-1941թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1942-1946թթ.` ԵՊՀ ռեկտոր: Այդ ծանր տարիներին Հ. Բունիաթյանը մեծապես աջակցել է Ալիխանյան եդբայրներին` 1942թ. հիմնելու տիեզերական ճառագայթների հետազոտման լաբորատորիա ԵՊՀ-֊ում և կայան Արագածում, որոնց հիման վրա 1943թ. ստեղծվեց ֆիզիկայի ինստիտուտը:

1943թ. Հ. Բունիաթյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, այնուհետև ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար և ապա փոխնախագահ:

1943-ից նա ղեկավարել է նաև ՀԽՍՀ ԳԱ` Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի սեկտորը, իսկ 1961-ից մինչև կյանքի վերջը իր հիմնադրած ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենն էր: Նրա գիտական գործունեության հիմնական ուղություններն են ուղեղի կենսաքիմիա, օքսիդացման պրոցեսներում և նյութափոխանակության նյարդային կարգավորման մեջ առանձին վիտամինների , ֆոսֆատիդների և կենսածին ամինների կենսաքիմիա: Հ. Բունիաթյանի հետազոտությունները հնարավորություն տվեցին կարևորել նիկոտինամիդ դինուկլեոտիղի մասնակցությունը ամինաթթո ւներից ամոնիակի գոյացման մեխանիզմում և նյութափոխանակության կարգավորման մեջ գամմա- կարագաթթվի դերը, պարզաբանել այդ ամինաթթվի կենսասինթեզի ու կատարոլիզմի ուղիները, ուղեղում ամոնիակի գոյացման և չեզոքացման մեխանիզմի հարցերը, կատեխոլամիններ ի ու ֆոսֆոլիպիդների կենսաքիմիական առանձնահատկությունները:

Դրանցից շատերը դարձել են առանձին ուղղություններ:

Հ. Բունիաթյանը կենսաքիմիական գիտության հիմնադիրն է Հայաստանում:

Հեղինակ է շուրջ 250 գիտական աշխատությունների: Եղել է կենսա֊քիմիայի ինստիտուտի կողմից լույս ընծայված «Ուղեղի կենսաքիմիայի հարցերը» գիտական ժողովածուների խմբագիրը: ՀԽՍՀ ԳԱ և ԽՍՀՄ ԳԱ «Նեյրոքիմիա» միջազգային հանդեսի ստեղծումը նույնպես պայմանավորված էր Հ. Բունիաթյանի մեծ հեղինակությամբ:

Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 50 և դոկտորական 16 ատենախոսությոն:
Հ.Բունիաթյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպել են միջազգային գիտաժողովներ նվիրված կենսաքիմիայի, հատկապես նեյրոքիմիայի հրատապ խնդիրներին:

Հ. Բունիաթյանը երկար տարիներ ղեկավարել է հանրապետության ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների և դեղաբանների ընկերությունները, ակտիվորեն մասնակցել միջազգային կենսաքիմիական գիտաժողովների, զեկուցումներով հանդես եկել արտասահմանյան բազմաթիվ երկրների գիտական կենտրոններում, ընտրվել Գերմանիայի բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ, նյարդաքիմիկոսների միջազգային ընկերության խորհրդի անդամ:

1940թ. Հ.Բունիաթյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններով:

Վախճանվել է 1981թ. մարտի 19-ին Երևանում:

1982-ից ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտը կոչվում է Հ. Բունիաթյանի անունով:
ՀՐԱՉՅԱ ԲՈւՆԻԱԹՅԱՆ
1907-1981