ՀՐԱՆՏ ԲԱՏԻԿՅԱՆ
Գենետիկոս,
կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1909թ. դեկտեմբերի 26-ին Բաքվում: 1926թ. ընդունվել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետ, 1930թ. Լենինգրադի (այժմ Սանկտ Պետերբուրգ) համամիութենական բուսաբուծության ինստիտուտի ասպիրանտուրա: 1936թ. պաշտպանել է թեկնածուական, 1950թ. դոկտորական ատենախոսություն: 1951թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Մինչև 1937թ. Հ. Բատիկյանն աշխատել Է Լենինգրադի համամիութենական բուսաբուծությաՆ ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1937թ. վերադարձել Է Հայաստան և գործուն մասնակցություն ունեցել ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) հիմնադրման աշխատանքներին: Այստեղ նա սկզբում աշխատել Է որպես գիտական քարտուղար, 1938-1940թթ. Արմֆանի «Տեղեկագրի» խմբագիր, իսկ 1940-1941թթ.` նախագահության անդամ, ինչպես նաև տնօրենի ակադեմիկոս Հ. 0րբելու տեղակալ: Միաժամանակ դասախոսել Է ԵՊՀ-ում և գյուղատնտեսական ինստիտուտում: 1943-1949թթ. Հ. Բատիկյանը եղել Է Հայաստանի ԳԱ գենետիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող:

1950-1980թթ. նա ղեկավարել Է ԵՊՀ դարվինիզմի և գենետիկայի ամբիոնը, 1963թ. հիմնադրել և ղեկավարել է նաև բջջաբանության պրոբլեմային լաբորատորիան: 1950-1963թթ. և 1968-1978թթ. եղել Է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան: Այդ տարիներին նրա հանքերով ստեղծվել են կենսաքիմիայի, հողագիտության և ագրոքիմիայի, կենսաֆիզիկայի ամբիոնները:

1963-1966թթ. Հ. Բատիկյանը ԵՊՀ ռեկտորն Էր:

Հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, ձեոնարկների և մենագրությունների: Հիշարժան են նրա «Վեգետատիվ և սեռական հիբրիդների համեմատական ուսումնասիրությունը բույսերում» (ռուս., Եր., 1951) մենագրությունը, «Բույսերի գենետիկայի` սելեկցիայի հիմունքներով գործնական պարապմունքների ձեոնարկ» (Եր, 1959) աշխատությունը:

Հ. Բատիկյանի ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 38 և դոկտորական 2 ատենախոսություն:

Հ. Բատիկյանը ավելի քան 30 տարի եղել է ՀԽՍՀ ԳԱ «Հայաստւսնի կենսաբանական հանդես» ամսագրի խմբագիր, միաժամանակ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի գիտության և տեխնիկայի պետական կոմիտեին կից «Մարդը և կենսոլորտը» խորհրդի անդամ:

1961թ. Հ. Բատիկյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել Է 1983թ. մարտի 31-ին Երևանում:
ՀՐԱՆՏ ԲԱՏԻԿՅԱՆ
1909-1983