Կամո Աթայան
Կրթություն
1976 - 1981 թթ. բարձրագույն, Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետ

Գիտական աստիճան
Թեկնածուական - «Բնագիտություն առարկայի խորացված ուսուցումը» «Կենսոլորտի ֆիզիկա» ընտրովի դասընթացի դասավանդման օրինակով», 2007թ., ԺԳ.00.01, 020 մասնագիտական խորհուրդ, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Դոկտորական - «Էկոլոգիական կրթության իրականացման հիմնախնդիրները ֆիզիկայի ուսուցման համակարգում», 2013թ., ԺԳ.00.01, 065 մասնագիտական խորհուրդ, Երևանի պետական համալսարան

Աշխատանքային փորձ
1981 - 1985 թթ. ԼՂՀ Ավետարանոցի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ,
1985 - 1989 թթ. ԼՂՀ ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտի ֆիզիկայի և աստղագիտության ամբիոնի վարիչ,
1991 - 1994 թթ. ԼՂՀ Պաշտպանության բանակ,Արցախի պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի դասախոս,
1995 - 1996 թթ. ԼՂՀ կադրերի վերապատրաստման ինստիտուտի տնօրեն,
1996 - 1997 թթ. ԼՂՀ ԿՄՍ փոխնախարար,
1997 - 2005 թթ. ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի գիտական քարտուղար, ԵՊՀ ուսումնական վարչության աշխատակից,ԵՊՀ դասախոս,
2005 - 2007 թթ. ԼՂՀ ԿՄՍ նախարար,
2007 - 2016 թթ. ԵՊՀ Միջազգային կրթական կենտրոնի հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ,
2016 թ-ից մինչև օրս ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դասախոս,
2017 թ-ից նույն ամբիոնի պրոֆեսոր:

Միջազգային փորձ և համագործակցություն
Մասնակցել է մի շարք միջազգային գիտական համաժողովների,
ՀՀ Սփյուռքի նախարարության և ԵՊՀ համագործակցության շրջանակներում 2011 - 2015 թթ. մասնակցել է «Սփյուռք» ամառային դպրոցի ինչպես հիմնադրմանը, այնպես էլ ղեկավարել է այդ դպրոցի կազմակերպական բովանդակային մասը:
Կազմակերպել է «Օտարերկրացիների ուսուցումը Հայաստանում» միջազգային գիտաժողովը, ինչպես նաև «Սփյուռքի հայոց դպրատները» թեմայով համահայկական գիտաժողովը:
2008 թ. պարբերաբար կազմակերպում է «Բնագիտությունը 21-րդ դարում: Ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» թեմայով համահայկական կրթական գիտաժողովը:

Կարդացվող դասընթացներ
Ընդհանուր մանկավարժություն: Ֆիզիկայի ուսուցման տեսություն և մեթոդիկա: Ընդհանուր ֆիզիկա: Էկոլոգիական ֆիզիկա:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ:Կրթական քաղաքականություն և կթության կառավարում: Ֆիզիկայի և աստղագիտության ուսուցման տեսության: Նոր տեխնոլոգիաների կիրառումը ուսուցման պրոցեսում: Ընդհանուր ֆիզիկա: Էկոլոգիական ֆիզիկա: Երկրաֆիզիկա: Աստղաֆիզիկա: Նոր տեխնոլոգիաներ:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
ՀՀ պետական մրցանակների հանձնախմբի անդամ
ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի անդամ
«Բնագետ» գիտամեթոդական հանդեսի հիմնադիր, տնօրեն
«Կրթություն և գիտությունը Արցախում» հանդեսի պատասխանատու խմբագիր

Պարգևներ
2005 թ. ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
2006 թ. ԼՂՀ ՊԲ Հուշամեդալ
2008 թ. ՀՀ ԿԳ նախարարության «Ոսկե մեդալ»
2009 թ. ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
2009 թ. ԵՊՀ «Ոսկե մեդալ»

katayan@ysu.am
Կամո Աթայան