ԼԵՆԴՐՈւՇ ԽՈւՐՇՈւԴՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Ծնվել է 1927թ. մայիսի 1-ին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում: 1946թ. ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1951թ.` ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1952-1955թթ. Լ.Խուրշուդյանը սովորել է ասպիրանտուրայում, ապա անցել աշխատանքի ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:

1956թ. պաշտպանել է թեկնածուական, 1966թ.` դոկտորական ատենախոսություն: 1980թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1990թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

1974-1977թթ. Լ.Խուրշուդյանը եղել է Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գիտական կոմունիզմի, իսկ 1977-ից մինչև կյանքի վերջը` ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ:

Լ.Խուրշուդյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատությունների, որոնցից առավել կարևոր են «Սովետական Ռուսաստանը և հայկական հարցը» (Եր., 1977), «Հայ քաղաքական կուսակցությունների պատմության և գաղափարախոսության մի քանի հարցեր» (Եր., 1985), «Դաշնակցություն կուսակցության քաղաքականության լուսաբանումը սովետական պատմագրության մեջ» (Եր., 1988), «Հայկական հարցը» (Եր., 1995), «Հայոց ազգային գաղափարախոսություն» (Եր., 1999), «Հայաստանի բաժանումը 1920 թվականին» (Եր., 2002) մենագրությունները:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 8 ատենախոսություն:

Նա հայ պատմագիտական միտքը ներկայացրել է միջազգային բազմաթիվ գիտաժողովներում ու նստաշրջաններում (Բոստոն, ԼոսԱնջելես, Թեհրան, Բեյրութ, Բուենոս-Այրես և այլն):

Լ.Խուրշուդյանը վախճանվել է 1999թ. հունիսի 7-ին Երևանում:
ԼԵՆԴՐՈւՇ ԽՈւՐՇՈւԴՅԱՆ
1927-1999