Լևոն Հակոբյան
Կրթություն
Երևանի պետական համալսարան. Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ (1971-1976 թթ.)
Հունաստանի պետական կրթաթոշակների հիմնադրամ Նոր հունարեն լեզվի և մշակույթի չորորդ ծրագիր (Աթենք, 1996թ.)
Աթենքի ազգային և Կապոդիստրյան համալսարան.Նոր հունարեն լեզվի առաջընթաց դասընթաց. (Աթենք, 1996-1997 թթ.)

Գիտական աստիճան
Բանասիրական գիտությունների թեկնածու – «Քնարական շարքի պոետիկա /19-րդ դարավերջի – 20-րդ դարասկզբի հայկական և ռուսական պոեզիայի նյութի հիման վրա/», 17.03.1992, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի Խորհրդի որոշմամբ

Աշխատանքային փորձ
2007-ից մինչև օրս, ԵՊՀ Ռուս գրականության ամբիոնի վարիչ
1999-ից մինչև օրս, ԵՊՀ Հունագիտության կենտրոն-գրադարանի ղեկավար
1997-1999 - Աթենքի ազգային և Կապոդիստրյան համալսարանի /Հունաստան/ ռուսաց լեզվի դասախոս
1995-ից մինչև օրս, ԵՊՀ Ռուս գրականության ամբիոնի դոցենտ
1992 - 1995 -ԵՊՀ Ռուս գրականության ամբիոնի ավագ դասախոս
1989 - 1992 - ԵՊՀ Արտասահմանցի ուսանողների և ասպիրանտների համար ռուսաց լեզվի ամբիոնի ավագ դասախոս
1988 - 1989 - ԵՊՀ Արտասահմանցի ուսանողների և ասպիրանտների համար ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս
1978 - 1988 - ԵՊՀ Ռուսաց լեզվի համահամալսարանական ամբիոնի լաբորանտ

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատում
19-րդ դարավերջի – 20-րդ դարասկզբի ռուս գրականության պատմություն
20-րդ դարի առաջին կեսի ռուս գրականության պատմություն
Հունարեն լեզու /գործնական դասընթաց/
Մագիստրատուրայում
Ռուս գրականությունը` եվրոպականի համատեքստում Ռուսական բանաստեղծական շարք

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Եվրոպական, ռուսական և հայկական սիմվոլիզմ Գերտեքստային միասնություններ
Գրականության տեսություն /պոետիկա/
Հունագիտություն

Մասնակցությունը դրամաշնորհների (ներկա և անցյալ)
«Ալեքսանդրոս Ս. Օնասիս» հասարակական բարեգործական հիմնադրամի գիտահետազոտական դրամաշնորհների 6-րդ ծրագիր /1998/

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն

Մասնագիտական անդամակցություն ( ՀԿ, մասնագիտական խորհուրդ, գիտական հանդեսի խմբագրություն, ֆոնդեր և այլն )
ԵՊՀ Գիտական Խորհրդի անդամ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի Խորհրդի անդամ

(+374 10) 57-52-75
Լևոն Հակոբյան