ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լևոն Խաչիկի Մուրադյանը ծնվել է 1956թ. հունվարի 16-ին Երևանում:

1973 - 1978 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետում:

1978 - 1979 թթ. աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնում որպես ինժեներ:

1983թ. եղել է ստաժոր – հետազոտող Մոսկվայի պետական համալսարանի, ֆիզիկայի ֆակուլտետի Լազերայի ֆիզիկայի հատուկ բաժանմունքում:

1979 - 1982 թթ. և 1988 - 1991 թթ. ԵՊՀ Լազերային տեխնիկայի ինստիտուտում աշխատել է սկզբում որպես ինժեներ, այնուհետև ավագ ինժեներ, հետո որպես առաջատար ինժեներ:

1984 - 1987 թթ. ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարան ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում:

1991 - 2011 թթ. աշխատել է սկզբում քվանտային էլեկտրոնիկայի, այնուհետև՝ օպտիկայի ամբիոնի դոցենտ:

1988 թ.-ին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ռադիոֆիզիկա, ներառյալ քվանտային ռադիոֆիզիկա» մասնագիտությամբ:

2001 թ-ից հիմնադրել և ղեկավարել է ԵՊՀ, ֆիզիկայի ֆակուլտետում Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան:

2010 թ. Երևանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Լազերային ֆիզիկա» մասնագիտությամբ: Եվ 2011թ-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

2010 թ-ից Լևոն Մուրադյանը ստանձնել է Միջազգային Լազերային Ասոցիացիայի (ЛАС) Հայկական կողմի նախագահի պաշտոնը:

2015 թ-ից համատեղությամբ աշխատել է նաև Քենդլ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում:

Պրոֆեսոր Մուրադյանը 1991թ. սկսած ֆակուլտետում կարդացել է բազմաթիվ դասընթացներ, հիմք դրել նոր ուղղությունների ու կրթական ծրագրերի, որոնցից են՝ գերարագ օպտիկա, ոչ գծային մանրաթելային օպտիկա և օպտիկական սոլիտոններ/սիմիլարիտոններ:

2009 թ.ին արժանացել է ARPA նորարական մրցույթի I մրցանակի:

Լ.Խ.Մուրադյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են 10 թեկնածուական և 1 դոկտորական թեզեր: Հեղինակ է 200 –ից ավել գիտական հրատարակումների, 3 դասագրքի, 2 ուսումնական ձեռնարկի, 10 հեղինակային արտոնագրերի:

Լ.Խ.Մուրադյանը վախճանվել է 2018 թ. սեպտեմբերի 19–ին Երևանում:
ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ