ԼԵՎՈՆ ԵՍԱՅԱՆ
Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ

Ծնվել է 1930 թ. հուլիսի 16-ին Երևանում: 1948թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1954թ.՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը:

1954 թ-ից Լ.Եսայանն աշխատանքի է ընդունվել նույն բուհում, սկզբում որպես ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս և դոցենտ:

1962 - 1964 թթ. նա եղել է ԵՊՀ երեկոյան և հեռակա ուսուցման աշխատանքների գծով պրոռեկտոր:

1968 թ. Լ.Եսայանը պաշտպանել է թեկնածուկան ատենախոսություն: 1969 թ. նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1970 թ. ընտրվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ագրոքիմիայի և հողագործության ամբիոնի վարիչ:

1972 թ-ից մինչև կյանքի վերջը նա եղել է ԵՊՀ բնագիտության ֆակուլտետների ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Մեծ է նրա ավանդը ԵՊՀ ուսումնական գործի կազմակերպման և ղեկավարման գործում:

Լ. Եսարյանը հեղինակ է ավելի քան 50 գիտական հոդվածների: Նա տվել է Արարատյան դաշտի ոռոգման ջրերի ագրոքիմիական բնութագիրը:

Եղել է երքաղխորհրդի պատգամավոր, ՀԿԿ Մյասնիկյանի շրջկոմի անդամ:

1981 թ. Լ.Եսայանն արժանացել է ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել է 1984 թ. դեկտեմբերի 18-ին Երևանում:
ԼԵՎՈՆ ԵՍԱՅԱՆ
1930-1984