Լիանա Հովսեփ­յան
Կրթություն
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ,
ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրա

Գիտական աստիճան
Դոկտորական «Գրաբարի բառակազմության կաղապարները» 1988, ՀՍՍՀ ԳԱ
Թեկնածուական «Միջին գրական հայերենի հոլովման համակարգ» 1970, ՀՍՍՀ ԳԱ

Աշխատանքային փորձ
1997 թ-ից մինչ օրս Երևանի պետական համալսարան
1967 թ-ից մինչ օրս Գիտությունների ազգային ակադեմիա

Կարդացվող դասընթացներ
Լեզվաբանության ներածություն, ընդհանուր լեզվաբանություն, լեզվափիլիսոփայություն, մասնագիտության արդիական խնդիրներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայոց լեզվի պատմություն, բարբառագիտություն և բառարանագրություն, հայերենի կառուցվածքային և պատմական տիպաբանություն, լեզվի ձևայնացված նկարագրություն և կաղապարում, հետազոտության ժամանակակից մեթոդներ, գրական լեզվի նորմավորման խնդիրներ

Մասնակցությունը դրամաշնորհների
INTAS 1997 ծրագրով «ԺԳ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն»,
UNDP 2005, UNDL Foundation 2007, Tokyosoft 2008 ծրագրերով` «UNL-ի (համընդհանուր համացանցային լեզվի) հայկական մոդուլը»

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդ,
Հայոց լեզվի բարձրագույն խորհուրդ,
ԲՈՀ-ի լեզվաբանության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհուրդ

Պարգևներ
ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգիր
ՀՀ ԳԱԱ նախագահության գովեստագիր
Լիանա Հովսեփ­յան