Լուսինե Սահակյան
Կրթություն
1986 - 1991 թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
1991 - 1995 թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա

Գիտական աստիճան
Բանասիրական գիտությունների թեկնածու է
Թեկնածուական թեմա - “Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում”, 01.07.2005, ԵՊՀ

Աշխատանքային փորձ
2008 թ. մինչ այժմ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-Օսմանյան առնչությունների բաժնի ղեկավար
2007 թ. մինչն այժմ ԵՊՀ, արևելագիտության ֆակուլտետ, թյուրքագիտության ամբիոնի դոցենտ
2000 - 2005 թթ. ԵՊՀ, արևելագիտության ֆակուլտետ, թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, թյուրքագիտության ամբիոնի և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների դասախոս)
1999 - 2010 թթ. – Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի գիտական քարտուղար
1996 - 2010 թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, թյուրքագիտության ամբիոնի դասախոս
Դաշտային աշխատանքներ Թուրքիայի Համշենի տարածաշրջանում՝ Արդահան, Ռիզե, Արդվին, Տրապիզոն և այլն
2012 թ. - Դասախոսություններ հայկական համայնքում (Լոս Անջելոս, ԱՄՆ)
2011 թ. հուլիս – Դասախոսություններ հայկական համայնքում (Լոս Անջելոս, ԱՄՆ)
2010 թ. ապրիլ – Կոմմոտտինիի համալսարան, Հունաստան
2009 թ. մայիս - Դասախոսություններ հայկական համայնքում (Թեհրան, Իրան), դասախոսություններ հայկական համայնքում (Լոս Անջելոս, ԱՄՆ)
2007 թ. ապրիլ - Դասախոսություններ հայկական համայնքում (Աթենք, Հունաստան)
2000 թ. - Դասախոսություններ հայկական համայնքում (Փարիզ, Ֆրանսիա)

Կարդացվող դասընթացներ
Թուրքերեն լեզու
Թուրքերենի տեսական քերականություն
Թանզիմաթի շրջանի ժամանակակից թուրք գրականության հիմունքներ
Օսմանյան կայսրության էթնոքաղաքականությունը և հետևանքները
Թուրքական աղբյուրագիտության պատմություն
Օսմանյան կայսրության մշակույթ
Տեղանունների թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Օսմանյան և թուրք պատմություն, բանասիրություն, բարբառագիտություն, տեղանվանագիտություն, մշակույթ՝ մասնակցություն դրամաշնորհային ծրագրերի (ներկա և անցյալ), 2013-2015 ՀՀ Գիտության կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագիր (Համշենահայերի բռնի իսլամացման քաղաքականությունը: փուլերը, մեթոդները եւ արդյունքները)

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն

Ստացած պարգևներ
Արփա միջազգային մրցանակաբաշխությունում Արմին Վեգների անվան մարդասիրական գլխավոր մրցանակ՝ «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» գիտահանրամատչելի վավերագրական ֆիլմի համար

Մասնագիտական անդամակցություն (ՀԿ, մասնագիտական խորհուրդ, գիտական հանդեսի խմբագրություն, ֆոնդեր և այլն)
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի անդամ
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-Օսմանյան առնչությունների բաժնի ղեկավար
Լուսինե Սահակյան