Լյուբա Կիրակոսյան
Կրթությունը և վերապատրաստումը
1978 - 1983 թթ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ, ճարտարապետի որակավորում:
1979 - 1982 թթ. ԵրՊԻ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, Տեխնիկական թարգմանություն (ֆրանսերեն) և ինֆորմատիկա մասնագետի որակավորում:

Գիտական աստիճան և կոչումներ
1992 թ. Արագածի վաղմիջնադարյան ամրոց-բնակատեղիների ճարտարապետությունը, Երևանի ճարտարապետության և շինարարության ինստիտուտ, 055. 05. 01 մասնագիտական խորհուրդ
2015 թ. պրոֆեսոր

Աշխատանքային փորձ
2006 թ-ից - ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր
1995 թ-ից մինչ օրս ՃՇՀԱՀ Տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի, պրոֆեսոր, դոկտորանտ:
1983 թ-ից մինչ 2014 Երևանի պետական համալսարանի Հնագիտության գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող:

Գիտական գործունեություն
2003 թ. Արցախի հնագիտական արշավախմբի ճարտարապետ
2008 - 2014 «Խաչենագետի ներքնահովտի պատմաճարտարապետական միջավայրը» պետական պատվերով կատարվող թեմայի ճարտարապետ:
2017 թ. Արցախի հին և միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությունը թեմայի ղեկավար:
2014 թ. մայիսի 5-9 Ֆրանսիայի կենտրոնական և արևելյան Եվրոպայի ճարտարապետական բարձրագույն դպրոցների ցանցի (REA) 18-րդ հանդիպման շրջանակներում` Լեհաստանի Լոձ քաղաքում, «Քաղաք քաղաքի վրա. կայուն զարգացում» խորագիրը կրող սեմինարում «Քաղաքային տարածքի կազմակերպման հիմնախնդիրները Երևանում» զեկույցի ներկայացում:
2014 - 2015 թթ. Վենետիկում` Սբ. Ղազարում կայացած «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանում և վերականգնում» գիտաժողովներում «Պատմաճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման գործընթացը Լեռնային Ղարաբաղում» թեմայով զեկույցներ:
2014 թ. հոկ. 30 - նոյեմբեր 2 Ծաղկաձորում կայացած Երևանի և Թբիլիսիի պետական համալսարանների կազմակերպած համատեղ` «Մշակույթի ուսուցում և հետազոտություն» խորագիրը կրող սեմինարում «Հայ վրացական ճարտարապետական առնչություններ» զեկույցի ներկայացում:
2016 թ. մայիս Մասնակցություն Թբիլիսիում Երևանի և Թբիլիսիի պետական համալսարանների կազմակերպած սեմինարին: Զեկուցում «Երևանի ժամանակակի ց քաղաքաշինական մշակույթը» թեմայով :
2016 թ. հուլիս Մասնակցութուն Լիոնում կայացած աղյուսի ճարտարապետությանը նվիրված համաշխարհային ֆորումին : Ներկայացվել են Արցախի Տիգրանակերտի աղյուսաշեն կառույցները :
2007 - 2009 թթ. Ճարտարապետական հուշարձանների վերլուծությանն ու ներկայացմանը նվիրված «Սահմանների մշակույթ» ցուցահանդեսների կազմակերպում Երևանում, Ստեփանակերտում, ԱՄՆ-ում, Ժնևում:
2009 թ. Արցախի Տիգրանակերտի պատմամշակութային թանգարանի ստեղծում:
1983 թ. միչև այսօր Գիտահետազոտական, չափագրական և վերականգնման աշխատանքների իրականացում Արցախի, Գավառի, Շամիրամի, Վերին Նավերի, Բջնիի և այլ հնագիտական արշավախմբերի կատարած պեղումների ընթացքում:

Կարդացվող դասընթացներ
Երևանի պետական համալսարան - «Հայաստանի ճարտարապետական մշակույթը», «Քաղաքային տարածքի կազմակերպման հիմնախնդիրները արդի Հայաստանում» , «Մշակութային ժառանգության հետազոտություն և հանրահռչակում դաշտային պչրակտիկա» :
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան - «Նախագծման հիմունքներ», «Մասնագիտական ներածություն», «Ծավալատարածական հորինվածք», «Համաշխարհային ճարտարապետության պատմություն», «Հայկական ճարտարապետության պատմություն», «Հայկական ճարտարապետության պատմությունը համաշխարհային ճարտարապետության համատեքստում» :
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ճարտարապետություն, քաղաքաշինություն, մշակութաբանություն, հնագիտություն: Հին և միջնադարյան հայ ճարտարապետական մշակույթ: Հայկական ճարտարապետությունը մերձավորարևելյան մշակույթի համատեքստում: Ճարտարապետական փոխառնչություններ: Պատմաճարտարապետական ժառանգության պահպանության հիմնախնդիրները:

Լեզուների իմացություն
Հայերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն

Մասնագիտական անդամակցություն
1995 թ-ից մինչ օրս Հայաստանի ճարտարապետների միության անդամ
2003 - 2012 թթ. Թ Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ՀՀ Պետական մրցանակ շնորհող հանձնախմբի անդամ
2012 թ. Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ
2010 - 2016 թ. Գիտական խորհրդի անդամ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Պարգևներ
2009 թ. ՀՀ Քաղաքաշինության նախարարության առաջին կարգի մրցանակ «Արցախի Տիգրանակերտի ճարտարապետական կերպարը» նախագծի համար` լավագույն նախագիծ ցուցահանդես մրցույթի շրջանակներում
2014 թ. - Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետի հուշամեդալ` Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար
2016 թ. - ՀՀ Քաղաքաշինության նախարարության «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալ` Հայկական ճարտարապետության ուսումնասիրության և հանրահռչակման գործում ներդրած նշանակալի ավանդի համար
Լյուբա Կիրակոսյան