Մագդալինա Ջանփոլադյան
Կրթություն
1959 - 1964 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժանմունքի ուսանողուհի
1964 - 1967 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի ասպիրանտ

Գիտական աստիճան
Թեկնածուական թեմա - «Հովհաննես Թումանյանը և ժողովրդական էպոսը», 1968, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում գործող գրականագիտության մասնագիտական խորհուրդ
Դոկտորական թեմա - «Հայ միջնադարյան գրական հուշարձանները («Սասունցի Դավիթ», «Մատյան ողբերգության») ռուսերեն թարգմանություններում և քննադատության մեջ», 2007, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում գործող գրականագիտության մասնագիտական խորհուրդ

Աշխատանքային փորձ
1967 - 1973 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի ավագ դասախոս
1973 - 2007 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի դոցենտ
2007 - 2009 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության տեսության և գրաքննադատության դոցենտ
2009 թ-ից մինչև այժմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության տեսության և գրաքննադատության պրոֆեսոր
1967 թ-ից դասավանդում է հայ գրականություն պատմություն Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում: Նույն ֆակուլտետի բակալավրատում և մագիստրատուրայում դասավանդում է հատուկ դասընթացներ` նվիրված հայ-ռուս և ռուս հայ գրական կապերին, գեղարվեստական թարգմանության տեսության և պրակտիկայի խնդիրներին: Դասավանդում է նաև ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում

Կարդացվող դասընթացներ
Հայ գրականության պատմություն, ռուս գրականություն, թարգմանչական պրակտիկա, Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը, թարգմանության տեսության հիմնահարցեր

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայ գրականություն, ռուս գրականություն, հայ-ռուս և ռուս-հայ գրական կապեր, գեղարվեստական թարգմանության խնդիրներ

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն (բառարանով)

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ - ում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող գրականագիտության գծով մասնագիտական խորհրդի անդամ է 2008 թ-ից, Հայաստանի գրողների միության անդամ է 1984 թ-ից: «Լիտերատուրնայա Արմենիա» գրական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է 2013 թ-ից, «Բանբեր Երևանի համալսարանի (Ռուս բանասիրություն)» գիտական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է 2015 թ. –ից

Պարգևներ
2004 թ-ին պարգեւատրվել է Ռուսաստանի մունիցիպալ ակադեմիայի Շոլոխովի անվան մեդալով
2010 թ-ին Հայաստանի գրողների միության և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ սահմանած Լևոն Մկրտչյանի անվան գրական մրցանակով
2012 թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով
2014 թ. ՀՀ Վարչապետի շնորհակալագրով
2014 թ. ՀՀ Նախագահի Մովսես Խորենացու մեդալով
2014 թ. Ռուսաստանի Գրողների միության Մոսկվայի գրողների կազմակերպության Մ. Յու. Լերմոնտովի մեդալով
Մագդալինա Ջանփոլադյան