ՄԱՆՎԵԼ ԱՍԱՏՐՅԱՆ
Լեզվաբան,
բանասիրական գիությունների դոկտոր, պրոֆեսոր


Ծնվել է 1926թ. ապրիլի 26-ին էջմիածնի շրջանի Արագած գյուղում: 1939թ. ավարտել է ծննդավայրի յոթնամյա դպրոցը, 1942թ.` էջմիածնի մանկավարժական ուսումնարանը, 1951թ.` ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1942-1944թթ. աշխատել է որպես ուսուցիչ, 1954 թվականից՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում որպես դասախոս:

1954թ. Մ.Ասատրյանը պաշտպանել է թեկնածուական, 1970թ.` դոկտորական ատենախոսություն: 1973թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1990-1995թթ. եղել է ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ:

Մ.Ասատրյանը համալսարանոլմ դասավանդել է հայոց լեզվի ձևաբանություն և բարբառագիտություն:

Առավել կարևոր են «Ժամանակակից հայերենի ձևաբանության հարցեր» (3 հատորով), «Բայի սեռերը ժամանակակից հայերենում» (Եր., 1959), «Ուրմիայի (Խոյի) բարբառը» (Եր., 1968), «Լոռու խոսվածքը» (Եր., 1968) մենագրությունները և «Ժամանակակից հայոց լեզու. շարահյուսություն. պարզ նախադասություն» (Եր., 1987) բուհական դասագիրքը:

Մ.Ասատրյանը վախճանվել է 2000թ. հունվարի 25-ին Երևանում:
ՄԱՆՎԵԼ ԱՍԱՏՐՅԱՆ
1926-2000