Մարգարիտ Պետրոսյան
Կրթություն
1974 - 1979 թթ. ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ

Գիտական աստիճան
կ.գ.թ., «Պալարագոյացնող բույսերի հոմեոստազը և պալարագոյացնող պրոցեսների հորմոնալ կարգավորումը in vitro և in vivo պայմաններում», Բուսաբանություն մասնագիտությամբ մասնագիտական խորհուրդ, Բույսերի ֆիզիոլոգիա մասնագիտությամբ, Երևան 2001 թ., 03.00.05.

Աշխատանքային փորձ
1978 թ. նախադիպլոմային պրակտիկա՝ Մոսկվայի Տիմիրյազևի անվան «Բույսերի ֆիզիոլոգիայի» ինստիտուտ, Բույսերի աճի ու զարգացման լաբորատորիա, 3 ամիս
1979 - 1986 թթ. ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնի լաբորանտ
1981 թ. վերապատրաստում՝ Մոսկվայի Տիմիրյազևի անվան «Բույսերի ֆիզիոլոգիայի» ինստիտուտ, Բույսերի կենսատեխնոլոգիայի լաբորատորիա, 2 ամիս
1982 թ. վերապատրաստում՝ Մոսկվայի Բախի անվան «Կենսաքիմիայի» ինստիտուտ, բույսերի կենսաքիմիայի լաբորատորիա, 2 ամիս
1987 - 1995 թթ. ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնին կից գիտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող,
1995 - 2005 թթ. ավագ գիտաշխատող նույն ամբիոնում,
2001 - 2005 թթ. համատեղությամբ նույն ամբիոնում ասիստենտ,
2005 - 2011 թթ. համատեղությամբ ավագ գիտաշխատող,
2005 թ-ից մինչև օրս նույն ամբիոնում ասիստենտ,

Կարդացվող դասընթացներ
«Բույսերի ‎‎‎ֆիզիոլոգիա», «Բույսերի աճի և զարգացման ‎‎ֆիզիոլոգիա», «Բույսերի զարգացումը և հորմոնային կարգավորումը», «Բույսերի հյուսվածքային կուլտուրա և միկրոբազմացում»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Բույսերի ‎‎ֆիզիոլոգիա և կենսատեխնոլոգիա

Մասնակցությունը դրամաշնորհների
Բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության նորվեգական կենտրոնի կողմից տրամադրվող CPEA -2011/10081 դրամաշնորհի մասնակից, 2011 թ-ից մինչ օրս
159340-TEMPUS-ES-TEMPUS-JPCR «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական ծրագրի մասնակից, 2010 թ-ից մինչ օրս
1993-1995 (INTAS), «Մոլեկուլային գենետիկ վերլուծությունը բույսերում օքսիդատիվ սթրեսի ժամանակ»,
2002 - 2005 թթ. (ISTC), «Նոր ջրալույծ բնական կենսաբանորեն ակտիվ մելանինի ուսումնասիրությունը»,
2008 թ. (ANSEF), «Բակտերիալ մելանինի, որպես բուսական խթանիչի կիրառման հեռանկարները»,
CRDF, ARBI-9006-YE-08, «Բակտերիալ մելանինի կիրառությունը որպես բուսական խթանիչ գյուղատնտեսությունում, խաղողագործությունում և դենդրոլոգիայում»։

Լեզուներ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
Կենսատեխնոլոգների Հայկական Ասոցիացիա
Մարգարիտ Պետրոսյան