ՄԵՐԻ ՔՈՉԱՐ
Արևելագետ,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Ծնվել է 1936թ. սեպտեմբերի 9-ին Երևանում: Ավարտելով Երևանի թիվ 8 դպրոցը 1954թ. ընդունվել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը «թուրքագիտություն» մասնագիտությամբ:

1960թ. Մ.Քոչարն աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուում որպես գիտաշխատող:

1963թ. ընդունվել է ասպիրանտուրա, 1968թ. Մոսկվայում պաշտպանել թեկնածուական ատենախոսություն:

1975 թվականից մինչև կյանքի վերջը եղել Է ԵՊՀ թուրքական և արաբական բանասիրության ամբիոնի վարիչ, 1978-
1993թթ՝ արևելագիտության ֆակուլտետի դեկան:

1992թ. Մ.Քոչարը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 1993թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Հեղինակ է մի շարք հոդվածների, երկու մենագրության «Թուրքական տարրերը պոլսահայերի լեզվում» (ռուս., Եր., 1981), «Հայ-թուրքական հարաբերությունները և հայկական հարցը XIXդ. վերջին - XXդ. Սկզբին» (Եր., 1988), համահեղինակ «Ժամանակակից թուրք հեղինակները Հայաստանի և հայկական հարցի մասին» (Եր., 1977) աշխատության:

Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովներում:

Մ.Քոչարը վախճանվել է 1994թ. նոյեմբերի 23-ին Երևանում:
ՄԵՐԻ ՔՈՉԱՐ
1936-1994