Միքայել Միքայելյան
Կրթություն
1974 - 1975 թթ. Երևանի պետական համալսարան
1975 - 1979 թթ Երևանի ժող. Տնտ. Ին-տի պլանատնտեսագիտական ֆակ-ի ժող. Տնտ. Պլանավորում բաժին
1980 - 1982 թթ. ՀԿԿ ԿԿ Մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ» բաժին

Գիտական աստիճան
1988 թ-ի պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հումքի ռացիոնալ օգտագործման տնտեսակազմակերպչական լծակները» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2006 թ-ի պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Տնտնտեսական մրցակցության և մենաշնորհների պետական կարգավորման հիրմնահարցերը Հայաստանի Հանրապետու-թյունում» թեմայով և ստացել տնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան` Ը-00.01 և Ը.00.02 մասնագիտություններով, 2005 թվականին` դոցենտի գիտական կոչում

Աշխատանքային փորձ
1971 թ-ի սեպտ.- նոյեմբեր. Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարան, փականագործ
1972 - 1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում Լվովի և Օրենբուրգի զինվորական օկրուգներում
1979 - 1989 թթ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում տնտեսագետ, ավագ տնտեսագետ, կրտսեր գիտ աշխատող, գիտաշխատող
1989 թ-ի հոկտեմբեր - 1991թ-ի փետրվար Երևանի Կ.Մարքսի անվ. Պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնի դոցենտ
1991 թ-ի փետրվար - 1992 թ-ի դեկտեմբեր գիտաարտադրական «Ակն» ֆիրմայի գլխավոր տնօրեն
1992 թ-ի դեկտեմբեր - 1995 թ-ի մարտ «Այգ» բաժնետիրական ընկերության նախագահ
1995 թ-ի մարտ - 1995 թ-ի Օգոստոս Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարման ամբիոնի դոցենտ
1995 թ-ի մայիս - 1995 թ-ի սեպտեմբեր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գների պետական կարգավորման բաժնի պետի պաշտոնակատար
1995 թ-ի սեպտեմբեր - 1997թ-ի օգոստոս Շուկայի պետական կարգավորման վարչության պետ, Գների պետական կարգավորման բաժնի պետ
1997 թ-ի նոյեմբեր - 1998 թ-ի հունիս «Հայներարտբանկ» ՓԲԸ վարչության նախագահի 1-ին տեղակալի խորհրդական
1998 թ-ի հուլիս - 1999 թ-ի սեպտեմբեր «Էներգետիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի Սեփականաշնորհման մեթոդական ապահովման բաժնի վարիչ
1999 թ-ի սեպտեմբեր - 2000 թ-ի օգոստոս ՀՀ էկոնոմիկայի նախարարության Հակամենաշնորհայինքաղաքականության և սնանկացման մեթոդաբանության գլխավոր վարչության պետ
2000 թ-ի օգոստոս - 2001 թ-ի հունվար ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծախսերի ֆինանսական ծրագրավորման և դրանց կատարման ընթացքի մոնիտորինգի վարչության պետ
2001 թ-ի հունվարի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով երեք տարի պաշտոնավարման ժամկետով նշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ
2004 թ-ի հունվարի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով հինգ տարի պաշտոնավարման ժամկետով վերանշանակվել է նույն պաշտոնում
2008 թ-ի սեպտեմբեր - 2009 թ-ի հուլիս Հայաստանի պետական տնտեսագիտական հաամլսարանի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ
2009 թ-ի սեպտեմբեր - 2010 թ-ի մարտ Տերնոպոլի տնտեսագիտական ազգային համալսարանի Երևանի մասնաճյուղի մասնագիտական առարկաների ամբիոնի վարիչ
2010 թ-ի ապրիլից առ այսօր Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ

Կարդացվող դասընթացներ
Տնտեսագիտության տեսություն, Գնագոյացում և գնային քաղաքականություն, Տնտեսական մրցակցություն և մենաշնորհների պետական կարգավորում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Տնտեսական մրցակցության և մենաշնորհների պետական կարգավորման հիմնահարցեր, երկրի տնտեսական քաղաքականության հիմնախնդիրներ

Լեզուներ
Հայերեն` մայրենի, ռուսերեն` ազատ, անգլերեն և ֆրանսերեն` բավարար

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ գործող ԲՈՀ-ի 015 մասնագիտական խորհրդի անդամ
Միքայել Միքայելյան