ՄԻՔԱՅԵԼ ԹՈւՄԱՆՅԱՆ
բnւսաբան,
գյուղաանտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել Է 1886թ. փետրվարի 16-ին Ղրիմի Կարասոուբազար քաղաքում: 1905թ. ավարտել Է Երևանի գիմնազիան, 1911թ.` Մոսկվայի համալսարանը, 1914թ.` Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը:

1914թ. վերադառնալով Հայաստան՝ Մ.Թումանյանն աշխատել է Զանգեզուրում և այլ շրջաններում: 1924թ. նա հրավիրվել է ԵՊՀ, ղեկավարել երկրագործության ամբիոնը: 1926-1927թթ. մեծ աշիյատանք է կատարել Հայաստանում դաշտավարության ուսումնասիրման ուղղությամբ: 1929թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1930-1949թթ. եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բուսաբանության ամբիոնի վարիչ: 1934-1935թթ. ղեկավարել Է Սևանի ավազանի դաշտավարություննունն ուսումնասիրող արշավախմբերի աշխատանքները:

1937թ. Մ.Թումանյանն ստացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի աստիճան: 1943թ. հաստատվեյ է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

1944թ. նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է ՀԽՍՀ գյուղատնտեսության երկրագործության գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ մինչև 1950թ. նրա ղեկավարությամբ իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ սելեկցիայի ու ագրոտեխնիկայի, բույսերի ձևագոյացման ու բույսերի պաշտպանության բնագավառներում:

Մ.Թումանյանը հեղինակ Է 50 գիտական աշխատությունների: Նրա կարևոր աշխատություններից են «Բամբակի մշակությունը» (Եր., 1924), «Շարքացանը և նրա նշանակությունը» (Եր., 1925), «Հացաբույսերի որոշիչ (հասկավորներ» (Եր. 1933) և֊ այլն: Մ.Թումանյանի ուսումնասիրությունները հնարավորություն են տվել ճշտելու մշակովի ցորենի ծագմւսն ու զարգացման հարցերը, և նպաստել Հայաստանում ցորենի հինավուրց տեղական սորտերի բարելավմանը: Մ. Թումանյանն ուսումնասիրել է նաև դաշտային բույսերի ձևառաջացումը, բույսերի բիոցենոզը, հայտնաբերել դրանց օնտոգենետիկ ղարգացման օրինաչափությունները:

1935-1937թթ. նա ընտրվել է Անդրկովկասյան Ֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ, 1944-1947թթ. եղել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ:

1935թ. Մ.Թումանյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել է «Պատվո նշան» (1935) և Աշխատանքային կարմիր դրոշի (1943) շքանշաններով: Վախճանվել է 1950թ. հուլիսի 25-ին Երևանում:
ՄԻՔԱՅԵԼ ԹՈւՄԱՆՅԱՆ
1886-1950