ՄԿՐՏԻՉ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պլրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել Է 1909թ. նոյեմբերի 25-ին Աշտարակի շրջանի Փարպի գյուղում: Նախնական կրթությունն ստացել Է տեղի դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի Խ Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել Է 1927թ.: Նույն թվականին ընդունվել և 1931-ին ավարտել Է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը:

1931-1937թթ. աշխատել Է ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցության պատմության ինստիտուտում, 1938-1940թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) պատմության և նյութական կուլտուրայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1940-1941թթ.՝ տնօրեն:

1941թ. Մ. Ներսիսյանը մեկնել Է ռազմաճակատ, մասնակցել Հայրենական պատերազմին, վիրավորվել Կովկասի պաշտպանության համար մղված մարտերից մեկում:

1944-1946թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1946-1950թթ.՝ ՀԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյոլդի տնօրենի տեղակալ:

1939թ. Մ. Ներսիսյանը պաշտպանել Է թեկնածուական, 1946թ. դոկտորական ատենախոսություն: 1947թ. նրան շնորհվել Է պրոֆեսորի կոչում: 1950թ. ընտրվել Է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և մինչև 1962թ. վարել հասարակական գիտությունների գծով փոխնախագահի պաշտոնը: 1962-1966թթ. եղել Է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1966-1977թթ.` ԵՊՀ ռեկտոր: 1977-ից մինչև կյանքի վերջը աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես հայ-֊ռուսական հարաբերությունների պատմության բաժնի վարիչ:

1931-1968թթ. Մ. Ներսիսյանը գիտական գործունեության հետ զբաղվել է նաև մանկավարժական աշխատանքով. հայ ժոդովրդի պատմություն է դասավանդել Խ. Աբովյանի անվան հայկական և Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտներում, ԵՊՀ-ում: 1937-1941թթ. եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, 1949-1954թթ.` հայ ժոդովրդի պատմության ամբիոնի վարիչ:

Մ. Ներսիսյանը թողել է պատմագիտական հարուստ ժառանգություն հոդվածներ, փաստաթղթերի ժողովածուներ, մենագրութուններ , որոնցից գիտական մեծ արժեք ունեն «Հայ ժոդովրդի ագատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1870թթ.» (Եր., 1955), «Դեկաբրիստները Հայաստանում» (Եր., 1958), «Из истории русско-ярмянских отношений» (кн. 1-2, Ер., 1956-1961), «Отечественная война 1812 года и народы Кавказа» (Ер., 1965), «А.В.Суворов и русско-армянские отношения в 1770-1780-х годах»(Ер., 1981) ուսումնասիրությունները:

Անուրանալի է Մ. Ներսիսյանի վաստակը Օսմանյան կայսրության կազմակերպած հայոց Մեծ եղեռնի պատմության լուսաբանման գործում: Այդ տեսակետից բացառիկ արժեք ունի Ռ. Սահակյանի հետ կազմած և խմբա֊գրած «Геноцид армян в османской империи» (Ер., 1966) փաստաթղթերի և նյութերի ստվարածավալ ժոդոփածուն:

Մ. Ներսիսյանը գործուն մասնակցություն է ունեցել մի շարք ուսումնական ձեռնարկների և կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը, որոնցից հիշարժան է «Հայ ժոդովրդի պատմություն, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (Եր., 1972, 1985 և ռուս.՝ 1980) գիրքը:

Մ. Ներսիսյանը մեծ վաստակ ունի նաև գիտական կադրերի պատրաստման գործում: Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական ու դոկտորական ավելի քան 20 ատենախոսություն:

Մ. Ներսիսյանը հրատարակչական գործի քաջագիտակ կազմակերպիչ Էր. նրա նախաձեռնությամբ 1958р. հիմնադրվել է «Պատմա-բանասիրական հանդես»-ը, որի անփոփոխ գլխավոր խմբագիրն էր մինչև կյանքի վերջը: 1967р. նա հիմնադրել է նաև «Բանբեր Երևանի համալսարանի» քառամսյա հանդեսը:

Մ. Ներսիսյանը եղել է Հայաստանի կոմկուսի XV, XXIV, XXVI համագումարների պատգամավոր, բազմիցս ընտրվել ՀԿԿ կենտկոմի և Երևանի քաղկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի VII, VIII, IX գումարումների պատգամավոր:

1961р. Մ. Ներսիսյանն արժանացել Է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել Է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, ժողովուրդների բարեկամության շքանշաններով, «Մովսես Խորենացի» և ԵՊՀ ոսկե
մեդալներով:

Վախճանվել է 1999թ. հունվարի 28-ին Երևանում:
ՄԿՐՏԻՉ ՆԵՐՍԻՍՅԱՆ
1909-1999